Արտյուշա Աղասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյուշա Աղասարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1940(1940-09-01)
ԾննդավայրԽնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2013(2013-08-20) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1967)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2009)
Մասնագիտությունճարտարագետ և մեխանիկ

Արտյուշա Ջավադի Աղասարյան (սեպտեմբերի 1, 1940(1940-09-01), Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2013(2013-08-20), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1967)։ 1974–1983 թվականներին աշխատել է ՀԳԻ-ում, բաժանմունքի, 1983–1997 թվականներին ՀԱԱՀ գյուղտեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ, 1997–2006 թվականներին՝ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, 2006–2013 թվականներին՝ նույն ամբիոնում։ Հեղինակ է «Օրգանական թափոնների մշակման մեքենասարքավորումների կատարելագործման գիտական հիմունքները» (2010) և համահեղինակ՝ «Անասնաշենքերից գոմաղբի հավաքման և մշակման առաջադեմ տեխնոլոգիաներ» (2002), «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում» (2008) դասագրքերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։