Արտադրանքի շնչաբաժին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արտադրանքի շնչաբաժին, արտադրության զարգացման մակարդակը բնութագրող հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե մեկ շնչի (բնակչի) հաշվով որքան արտադրանք (օրինակ՝ էլեկտրաէներգիա, նավթ, կոշիկ, շաքար) է արտադրվում տվյալ աշխարհագրական օբյեկտում։ Հնարավորություն է ընձեռում համեմատություններ կատարելու միատեսակ աշխարհագրական օբյեկտների միջև։