Արջնագռավ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջնագռավ
թուրքերեն՝ Kuzgun
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԲահադիր Ինջե
Գլխավոր
դերերում
Բարըշ Արդուչ
Բուրջու Բիրիջիք
Սեթթար Թանրըյողեն
Հաթիջե Ասլան
Լևենթ Յուլգեն
Ջաներ Շահին
Ահսեն Էրօղլու
Այթեք Շայան
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստԲուրջու Գյորգյուն Թոփթաշ
Օզլեմ Յըլմազ
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին է2019 թվականի փետրվարի 13-ից 2019 թվականի հոկտեմբերի 16
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
ԴիստրիբյուտորAy Yapım?
Պաշտոնական կայքէջ

Արջնագռավ (թուրքերեն՝ Kuzgun), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2019 թվականի փետրվարի 13-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բարըշ Արդուչը, Բուրջու Բիրիջիքը, Սեթթար Թանրըյողենը, Հաթիջե Ասլանը, Լևենթ Յուլգենը, Ջաներ Շահինը, Ահսեն Էրօղլուն և Այթեք Շայանը։ Հեռուստասերիալի սցենարիստներն են Բուրջու Գյորգյուն Թոփթաշը և Օզլեմ Յըլմազը։ Ռեժիսորը Բահադիր Ինջեն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է Քուզգյունի և Դիլայի սիրո պատմության մասին։ Նրանց հայրերը եղել են ոստիկաններ, աշխատել են միասին, իսկ Դիլան և Քուզգյունը դեռ մանուկ տարիքից սիրել են իրար։ Մի անգամ Դիլայի հայրը որոշում է անցնել հանցագործ տարրերի կողմը և դավաճանում է իր գործընկերոջը։ Յուսուֆ Ջեբեջին մահանում է դավաճանի պիտակով, իսկ նրա որդին և կինը նոր անուններով ստիպված լքում են Թուրքիան և տեղափոխվում այլ երկիր։ Քսան տարի անց Քուզգյունը վերադառնում է հայրենի քաղաք՝ Ստամբուլ։ Նա ցանկանում է առնել հոր վրեժը և մաքրել նրա անունը։ Նրա և Դիլայի ճակատագրերը նորից խաչվում են, բայց ամեն ինչ շատ բարդ է, քանի որ Քուզգյունը վերադարձել է վրեժ լուծելու համար[1]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Սերիա Ծանոթագրություն
Բարըշ Արդուչ Քուզգյուն Ջեբեջի/Ադըվար 1-21
Բուրջու Բիրիջիք Դիլա Բիլգին/Ջեբեջի 1-21
Սեթթար Թանրըյողեն Դերվիշ Ջևհերի/Բեհրամ Ադըվար 1-21
Հաթիջե Ասլան Մերյեմ Ջեբեջի 1-21
Լևենթ Յուլգեն Ռըֆաթ Բիլգին 1-21
Ահմեթ Վարլը Բորա 3-21
Ջաներ Շահին Քարթալ Ջեբեջի 1-21
Ահսեն Էրօղլու Քումրու Ջեբեջի 1-21
Այթեք Շայան Ալի Բիլգին 1-21
Իփեք Էրդեմ Շերմին Բիլգին 1-21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ворон / Kuzgun Все серии (2019) смотреть онлайн турецкий сериал на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.