Արյունախխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունախխում
Տեսակախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9786.3
ՀՄԴ-10R04.2
 Hemoptysis Վիքիպահեստում

Արյունախխում, արյան արտադրությունը շնչառական ուղիներից։

Հաճախ արյունախխումը պայմանավորված է քաղցկեղի, տուբերկուլոզի, թոքի թարախակույտի, բրոնխալայնանքի, թոքի ինֆարկտի, թոքաբորբի, էխինոկոկոզի ժամանակ թոքերի ախտահարմամբ, ինչպես նաև սրտի արատի հետևանքով թոքերում առաջացած արյան կանգային երևույթներով։ Արյունախխման հիմնական պատճառը թոքերի անոթների ամբողջականության խախտումն է կամ դրանց պատերի թափանցելիության բարձրացումը։

Երբեմն առաջանում է, այսպես կոչված, կեղծ արյունախխում, որը պայմանավորված է քթային արյունահոսություններով կամ լնդերի արյունահոսելիությամբ։

Արյունախխման ժամանակ արտադրվում է արյան բծերով խորխ (այսպես կոչված՝ «ժանգանման խորխ» կամ «մաքուր արյունով թուք»)։ Մեծ քանակությամբ արյան արտադրությունը թոքային արյունահոսության արտահայտություն է։ Արյունախխման ժամանակ առաջին օգնությունը հիվանդին բարձր, կիսանստած դիրք տալն է։ Հիվանդին պետք է հանգստացնել, շարժվելն ու խոսելն արգելել, կրծքին սառցապարկ դնել և դիմել շտապ բժշկական օգնության։

Արյունախխման դեպքում ախտորոշիչ մոտեցման պատկերումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունախխում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։