Արյան ճնշումն իջեցնող դեղանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոքլորթիազիդը տարածված միզամուղ դեղամիջոց է

Արյան ճնշումն ինջեցնող դեղանյութեր, դեղային պատրաստուկներ, որոնք հիմնականում նվազեցնում են արյունատար անոթների լարվածությունը (տոնուսը) և հանգեցնում լուսանցքի լայնացմանն ու զարկերակային ճնշման իջեցմանը։ Կիրառվում են նաև սրտի կծկումների ուժգնությունը նվազեցնող դեղանյութեր, որոնք փոքրացնում են արյան մղումը դեպի աորտա, և դրա հաշվին արյան ճնշումն իջնում է։ Որպես արյան ճնշումն ինջեցնող դեղանյութեր օգտագործվում են նաև միզամուղ դեղանյութերը, որոնք նպաստում են օրգանիզմից աղերի (առավելապես՝ նատրիումական) հեռացմանը՝ իջեցնելով զարկերակների լարվածությունը։

Արյան ճնշումն ինջեցնող դեղանյութերը կիրառվում են հիպերտոնիկ հիվանդության և ախտանշանային զարկերակային գերճնշման բուժման համար։ Առանց հսկողության դեղային պատրաստուկների կիրառումը վտանգավոր է, քանի որ դրանք կարող են կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը և հանգեցնել կյանքի համար սպառնալի վիճակի՝ կոլապսի առաջացման։ Արյան ճնշումն ինջեցնող դեղանյութեր ընդունում են բժշկի նշանակմամբ և խիստ հսկողությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյան ճնշումն իջեցնող դեղանյութեր» հոդվածին։