Արմեն Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մելիքսեթյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ | ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012) |
Արմեն Վասիլի Մելիքսեթյան (ապրիլի 24, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։ Պրոֆեսոր (2005)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1988 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ 1992-1995 թվականներին եղել է Երևանի մանկական երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1996 թվականին՝ գեղարվեստական ղեկավար, 1997 թվականից՝ Երևանի կամերային երաժշտական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ 1978 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1992 թվականից՝ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ամբիոնի վարիչ՝ 2006 թվականից)[1]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կ. Օրֆի «Բեռնաուերի դուստրը» (1997)
- Վարդան Աճեմյանի «Կիկոս» (1998, օպերա)
- Լ. Վեբերի «Կատուներ» (2000)
- «Քվազիմոդո և Էսմերալդա» (ըստ Հյուգոյի, 2002)
- «Բրոդվեյ- Բրոդվեյ» (2003)
- Արամ Սաթյանի «Լիլիթ» (2005, օպերա)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.