Արմեն Մարգարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարգարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Արմեն Էմիկի Մարգարյան (ծնվ. 25 ապրիլի 1966 թ., ք. Արտաշատ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982-1987 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ռադիոսարքավորումների ինժեներ-կոնստրուկտոր-տեխնոլոգի որակավորմամբ։
- 1997-2000 թթ. – սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987-1990 թթ. - աշխատել է «Էլեկտրոնստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ։
- 1991-1996 թթ. - աշխատել է Աշխատել է Արտաշատի շրջխորհրդում որպես հրահանգիչ։
- 1996-2002 թթ. - ՀՀ Արարատի մարզպետարանի ընդհանուր բաժնի վարիչ։
- 2002-2006 թթ. - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ։
- 2006 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար։
- 2010 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ[1]։
- 2014 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ կրկին նշանակվել է Հայաստանի Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար[2]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.