Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան է։ Իր խաղային կարիերան սկսել է այս ակումբում։ 2006 թվականի առաջին մրցաշրջանում խաղացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի փոխարինողների կազմում, իսկ երեք առաջնություններում՝ հիմնական կազմում։ 2008 թվականից նշանակվել է հիմնական թիմի խաղացող։ 2011 թվականին ակումբը երկարացրել է Ղազարյանի հետ պայմանագիրը։ Այդ նույն տարում, Հայաստանի 2011 թվականի ֆուտբոլի գավաթին, դուրս է եկել եզրափակիչ։ Հաղթող դարձել է Միկա ֆուտբոլային ակումբը, որին Շիրակը զիջել է 1:4 հաշվով։