Արմեն Վազգենի Խուդավերդյան (հուլիսի 16, 1960(1960-07-16), Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական հասարակական գործիչ, մինչև 2019 թվականը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը, 2019 թվականի նեյեմբերից աշխատում է Թրանսփարենսի Ինթերնեշնալ Հակակոռուպցիան կենտրոն Հկ-ում, որպես հանրային կառավարման գծով խորհրդատու։
1985-19892 թ. - սովորել և ավարտել է ընդունվել ու ավարտել է ՀԽՍՀ պետպլանին կից Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։
1990 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք առնչվում են հանրային ոլորտի կառավարման տարբեր հարցերին:Հրապարակել է «Հանրային ոլորտի կառավարման բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարման կազմակերպական կառուցվածքներ, Քաղաքացիական ծառայություն» անվանումով մենագրություն։
2000-2008 թթ. - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձանաժողովի քարտուղար, հանձնաժողովին կից ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ծրագրերի ղեկավար։
2003-2009 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի փորձագիտական խմբի ղեկավար։
2009-2011 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու։
Հանձնաժողովի նախագահ:Էմիլ Մարտիկի Բաբայան (10 հունվարի 2012 - 17 հոկտեմբերի 2013) Հանձնաժողով նախագահի տեղակալ: Արեգ Ալբերտի Շուշյան (10 հունվարի 2012 - 17 հոկտեմբերի 2014)