Արմեն Արտյուշայի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Արտյուշայի Աղաջանյան
28 փետրվարի, 1970 - 14 օգոստոսի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խնձրիստան, Ասկերանի շրջան
Մահվան վայրԳոյթափայա
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Արմեն Աղաջանյան (28 փետրվարի, 1970, Խնձրիստան, Ասկերանի շրջան - 14 օգոստոսի, 1993, Գոյթփայա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Աղաջանյանը ծնվել է 1970 թ. փետրվարի 28-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում, միաժամանակ՝ ԴՕՍԱԱՖ-ին կից ավտոդպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո զինվորագրվել է Արցախի ազատագրության համար մղվող պայքարին։ Կատարել է բարդ հանձնարարություններ։ Մասնակցել է Ասկերանի և Մարտակերտի շրջանների բնակավայրերի ազատագրական և պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. օգոստոսի 14-ին՝ Աղդամի շրջանի Գոյթափայայի կրակակետի վերացման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.