Արմեն Ավետիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1963(1963-01-15) (61 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ և ազատամարտիկ

Արմեն Վանիկի Ավետիսյան (հունվարի 15, 1963(1963-01-15), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ, ազատամարտիկ, Հայ-արիական միաբանության առաջնորդ։ Զբաղվում է արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի հունվարի 15-ին Ստեփանավան քաղաքում, Հայկական ԽՍՀ։ 1966-1970 թվականներին ընտանիքը բնակվում էր Ալավերդիում, իսկ 1970 թվականից Աբովյան քաղաքում[1]։

  • 1970-1980, ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
  • 1988-1991, ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ։
  • 1993-1997, ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը (հեռակա) և պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է իրավաբանի որակավորում։
  • 1993-1998, ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ։
  • 2007, շնորհվել է Սփյուռքում գործող «Տիեզերաիմաստասիրական Տիեզերահամալսարան»-ի թղթակից անդամի վկայագիր (դիպլոմ)։
  • 1981-1983, ծառայել է ԽՍՀՄ բանակում մոտոհրաձգային գումարտակում, որպես հրաձիգ։
  • 1980-1993, մամլող և կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում, որից հետո նշանակվել է մի շարք դուստր գործարանների ռազմականացված միացյալ պահակային ծառայության պետ։
  • 1989-1994, որպես կամավորական մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախյան ազատամարտին։ 1990 թվականին նշանակվել է 1000 կամավորականից բաղկացած «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար, հարյուրապետ։ Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների (Նախիջևանի սահմանին, Արցախում)։ «Կոտայք» գնդի կազմում մասնակցել է Երասխավանի, Խնձորուտի, Բարձրունիի, Կոռնիձորի, Այգեձորի, Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի ինքնապաշտպանական մարտերին, ինչպես նաև Արցախի մի շարք գյուղերի մարտերում։
  • 1993, հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը, որի առաջնորդն ու գաղափարախոսն է առ այսօր։
  • 1993-1996, աշխատել է Աբովյանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպչական բաժնում, ինչպես նաև քաղխորհրդի գործկոմին առընթեր մի շարք հանձնաժողովներում։
  • 1996-1999, ընտրվել և աշխատել է որպես Աբովյանի համայնքի ավագանու անդամ։
  • 2000, աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական։
  • 2003, «Հայ Արիական Բռունց» ազգայնական դաշինքով մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին
  • 1995-2005, ղեկավարել է Աբովյանում հիմնված և գործող Հայ-Արիական կենտրոնը։
  • 2007, պարգևատրվել է Արցախի «Մայրական երախտագիտություն», ՀՀ ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպությունների՝ «Հայոց Արծիվ», «Փառապանծ մարտիկ», «Ազատամարտիկ», «Ազատագրում», «ՀԱԲ-Ռազմիկ Վասիլյան» և այլ մեդալներով ու պատվոգրերով։
  • 2008 մայիսի 28, ստացել է ՀՀ ԶՈւ գերատեսչական բարձրագույն պարգևը՝ «Զորավար Անդրանիկ» մեդալը, իսկ 2010 թվականին պատվոգիր ՀՀ պաշտպանության նախարարի կողմից։
  • 2010 հունվարի 20, պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվոգրով՝ ՀՀ բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ՝ Հայոց բանակ ստեղծելու գաղափարի ձևավորմանը և բանակաշինությանը նպաստելու համար։
  • 2011 դեկտեմբերի 24, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով։
  • 2012 հունվարի 27, պարգևատրվել է Արցախի ԶՈւ պատվոգրով՝ երիտասարդության շրջանում զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու համար և ի նշանավորումն ՀՀ զինված ուժերի 20-ամյակի։

2005 թվականի հունվարի 24-ից մինչև մարտի 18-ը կալանավորվել է «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով (3 տարով) և մինչև 2007 թվականի մարտը (2 տարի) դատապարտվել է դատարանի կողմից՝ պայմանականորեն[1]։

Ըստ Արմեն Ավետիսյանի, 2009 մայիսի 4-ին իր նկատմամբ կատարվել է մահափորձ վրաերթի տեսքով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վանիկ Մինասի Ավետիսյան (արմատներով Կարսից է), մայրը՝ Ամալյա Ավետիսյան-Հարությունյան։ Առաջին ամուսնությունից ունի երեք դուստր՝ Անի, Արաքս և Արփի։ Երկրորդ ամուսնությունից ունի ևս մեկ դուստր՝ Աստղիկ, եւ որդի՝ Արեգ։ Երկրորդ կինը՝ Արմենուհի Մելքոնյանը, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է և Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքույկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք»
  • «Հայոց Ազգային Բանակ - Հայ Արիական Բռունցք»
  • «Բարի վերադարձ Հայ Աստվածներին (բանաստեղծությունների ժողովածու)»
  • «Հայ ազգայնականի մտքեր»

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեզուն` Ազգի հարատևման գրավական» (համահեղինակ)
  • «Հրեական սիոնիզմը և ամերիկյան իմպերիալիզմը Հայաստանի ու հայության դեմ» (համահեղինակ)
  • «Հայ Արիական Միաբանություն»
  • «Հայ-Արիականություն. Հեթանոսություն-Քրիստոնեություն. հաշտեցման եզրեր»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- http://www.hayary.org/wph/– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal –Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի–www.hayary.org գլխավոր խմբագիր

* http://www.hayary.org/wph/?p=2223 - Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* http://www.hayary.org/wph/?p=33 – Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.youtube.com/user/MrHayaryan - Hayary TV - ՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 - Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 - Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 - Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 - Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

http://www.hayary.org/wph/?page_id=2726 – Պատկերասրահ… http://www.hayary.org/wph/?p=5254  - Նկարներ համացանցից…

http://www.hayary.org/wph/?cat=3 – Տպագիր մամուլ - «Հայ-Արիներ» / «Հայեր» / «Հայ-Արիա» / «Լուսանցք» /

«Լուսանցք»-ի Word հոդվածային տարբերակները www.hayary.org -ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21 , / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru -ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/