Արմեն Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Հայկազի Անտոնյան
25 հուլիսի, 1967 - 12 հունիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ասկերան
Զորատեսակտանկային գումարտակ
Պաշտոննշանառու-օպերատոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արմեն Անտոնյան (25 հուլիսի, 1967, Ստեփանակերտ - 12 հունիսի, 1992, Ասկերան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Անտոնյանը ծնվել է 1967 թ. հուլիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ սկսվել է Արցախին պարտադրված պատերազմը։ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայել է որպես կապավոր, այնուհետև տեղափոխվել տանկային գումարտակ՝ որպես նշանառու-օպերատոր։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Ասկերանում։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]