Արմավիրի էլամերեն արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմավիրի էլամերեն արձանագրություն, անտիկ շրջանի սեպագիր արձանագրություններ։ Հայտնաբերվել են Երվանդունիների թագավորության մայրաքաղաք Արմավիրի միջնաբերդի 1988 թվականի պեղումների ժամանակ։ Հնագիտական արշավախումբը գլխավորել է Գ. Տիրացյանը։ Հայկական լեռնաշխարհում գտնված էլամերեն միակ արձանագրությունն է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած են երեք կավե սալիկների մեկ անվնաս և երկու վնասված բեկորներից։ Անվնաս սալիկը վերծանել են էլամերենի մասնագետներ Ի. Դյակոնովը և Ն. Յաիկովսկայան։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեպագիրը հայտնաբերող հնագետ Գ. Տիրացյանը նշել է. սեպագրերի լեզուն՝ էլամերեն է, այն պատմում է Ջրհեղեղի և Գիլգամեշի էպոսի մասին։
  • Լեզվաբան-հայագետ Ա. Մուշեղյանը մեջբերում է Գ. Տիրացյանի Արմավիրում գտած էլամերեն արձանագրության սալիկների բովանդակությունը կապված Գիլգամեշի և Ջրհեղեղի պատմության հետ՝ Ջրհեղեղի շումերա-աքքադական և քաղդեական ավանդությամբ։
  • Ի. Դյակոնովը և Յաիկովսկայան գրում են, որ արձանագրություներից մեծն անմիջականորեն առնչվում է հին արևելյան հանրածանոթ առասպելական հերոսի՝ Գիլգամեշի անվան հետ։ Կազմված է սցենարի ձևով, որի մեջ հանդես են գայիս մենակատարները՝ Գիլգամեշը, Սիդուրին և խումբը, և որ իբրև թե էլամցիները Արմավիրում մասնակցել են Ուրարտուի թագավոր Սարդուրի Բ-ի (մոտ մ. թ. ա. 760 թ.) ամուսնությանը՝ էլամուհու հետ։ Այլ խոսքով Գիլգամեշի էպոսը ներկայացված է թատերականացված ձևով։

Վերծանողները փաստագրել են, որ մինչև այժմ Գիլգամեշի մասին էպոսը հայտնի էր չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խեթերեն և խուռիերեն։ Այլ լեզուներում՝ Սերդուրին հանդես է գալիս որպես արքայի մատռվակը, իսկ ըստ Արմավիրի արձանագրության՝ Սարդուրի արքան է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]