Արծվապտեր տավրիական
Արծվապտեր տավրիական | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Pteridium tauricum
|
Արծվապտեր տավրիական (լատին․՝ Pteridium tauricum), հիպոլեպիդազգիների ընտանիքի, Արծվապտերների ցեղին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստ սողացող կոճղարմատով բազմամյա բույս է։ Երկար կոթուննորով վայերը մինչև 2 մետր բարձրություն ունեն։ Եռակի փետրաձև հատված թիթեղը վառ կանաչ է, կաշենման և ձվաձև-եռանկյունի[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում բույսը հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ներքին Հանդ գյուղի շրջակայքում)։ Աճում է նաև Ղրիմում, Մեծ Կովկասում, Արևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում և Թալիշում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, գետերի ափին, բաց տեղերում[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.