Արխոնիլյա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխոնիլյա ամրոց
Տեսակհուշարձան, դղյակ, դղյակ, աշտարակ և գերեզման
Վարչական միավորԱրխոնիլյա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Կազմված է մասերիցTorre del homenaje?[2]
Քարտեզ
Քարտեզ

Ամրոցը անվանում են նաև «տրուբադուր Մասիաս»։ Այն Հյուսիսային Կամպինայի Հաեն տարածաշրջանի առավել լավ պահպանված միջնադարյան ամրոցներից է։ Քաղաքային հրապարակը, որը զբաղեցնում է ամրոցը, համարվում է ամենակարևոր պատմական հուշակոթողը՝ ոչ միայն իր կառուցվածքի, այլ նաև որպես ամենահին դղյակ-ամրոցը Արջոնիլլայում։ Որմնապատկերներն ու գլխավոր աշտարակը, որոնք մենք կարող ենք տեսնել, կառուցվել և ձևավորվել են 14-րդ դարում երեք հարկանի քարտաշ կարեադաներից և ամրացվել են սալաքարերով։ Այս աշտարակի երեսպատումը քանդել են և տեղադրել են սրասալիկավոր կամարով դուռ աշտարակի հարավարևելյան կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փաստացի հուշագրումը կատարվել է 15-րդ դարի սկզբին, երբ Յոհան 2-րդ թագավորը հրամայում է Կալատրավների օրդենի անդամներին վերաբնակեցնել և վերականգնել այն որպես բարձրադիր Գվադալկվիվիրի հարավարևմտյան սեկտոր։ Ամրոցը գտնվել է օրդենի տիրակալության տակ, որի կենտրոնն էր Մարտոսը, մինչև 1246 թ., երբ օրդենի անդամներին մաղադրեցին հանցագործությունների մեջ։ 1492-ից 1495 թթ.-ը օրդենի գրքերից շատ բան է հայտնի դարձել ամրոցի պատմության մասին։ 1551թ. Սինոդը տալիս է դղյակում գտնվող Սուրբ Եկատերինա մատուռի մասին։ Մատուռի կույսերը միջնադարում մեծ դեր են խաղացել մանավանդ Ֆերնանդո 3-րդի Հաեն քաղաքի պաշարման ժամանակ։ Հնէաբանական պեղումները հաստատում են այս փաստը հնէաբան Ֆրանցիսկո Նոսետեն 1988 թ.-ին հայտնաբերելով 17-րդ դարի գերեզմանատուն։ Նեկրոպոլիսը կապված էր մատուռի հետ՝ որպես կանոն այդ դարի բոլոր սրբավայրերի հետ։ 17-րդ դարում ամրոցի հարավային պատը քանդվեց և կորցրեց իր անխոցելի տեսքը։ Դրանից հետո հանդիսացավ Մարկիզ դե լա Մերսեդի դղյակ, որի գլխավոր մուտքը բացում էր ճանապարհ դեպի Անդալուզիա։ Երբ 20-րդ դարի սկզբին Ռատուշա անունով մեկը գնեց ամրոցը այն ստացավ տեսարժան վայրի կարգավիճակ Արջոնիլլա տարածքում։ Այստեղ սկսեցին անցկացվել տարբեր սպորտային և թատերական միջոցառումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]