Արիստակես Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստակես Հովհաննիսյան
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Արիստակէս Յովհաննէսեան
Ծնվել է1812[1]
Կոստանդնուպոլիս
Երկիր Օսմանյան կայսրություն
Մահացել է1878[1]
Կոստանդնուպոլիս
Մասնագիտություներաժշտագետ

Արիստակես Հովհաննիսյան (1812[1], Կոստանդնուպոլիս - 1878[1], Կոստանդնուպոլիս), հայ երաժշտական գործիչ, ձայնագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստակես Հովհաննիսյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Համբարձում Լիմոնջյանի ավագ աշակերտն ու գործի շարունակողը։

Լրացրել է նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել նրանց անունները, ինչպես և արագության չափերը (ծանր, չափավոր, հորդոր), փորձել է ձայնանիշներին նոր միավանկ անուններ տալ (ահ, նի, զի, բի, ֆի, լի ևն), որոնք հետագայում չեն կիրառվել։ Եղել է Կոստանդնուպոլսի Գափու եկեղեցու դպիրը, Լիմոնճյանքի մահից հետո՝ նաև Մայր վարժարանի երաժշտության դասատու։ Կատարել է շարականների գրառումներ, չափածոյի վերածել արձակ խոսքերը (մերժվել է Կոստանդնուպոլսի երաժշտական հանձնաժողովի կողմից)։ Գ. Երանյանի հետ ձեռնարկել է եվրոպական նոտագրությամբ հայ առաջին երաժշտական հանդեսի՝ «Քնար արևելյանի» հրատարակությունը (1857 թվական, տևել է մեկ տարի)։ Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն առաջին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության (բեմադրությունը՝ 1872 թվական) երաժշտությունը, որոնք չեն պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 568