Արիության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիության դպրոց
ռուս.՝ Школа мужества
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ, արկածային ֆիլմ և դրամա
ՀիմքԴպրոց (վիպակ)
Թվական1954
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բասով և Մստիսլավ Կորչագին
ՕպերատորՏիմոֆեյ Լեբեշև
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն99 րոպե

«Արիության դպրոց» (ռուս.՝ «Школа мужества»), 1954 թվականի խորհրդային հերոսա-արկածային ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում Արկադի Գայդարի «Դպրոց» վիպակի հիման վրա[1][2]։ Եղել է խորհրդային վարձույթի առաջատարներից մեկը[3] (27,2 մլն հանդիսատես[4])։ Ֆիլմը դարձել է ռեժիսորական առաջին աշխատանքը Վլադիմիր Բասովի և Մստիսլավ Կորչագինի (որը զոհվել են ավիավթարի ժամանակ նկարահանումների ավարտից անմիջապես հետո[5]) համար և դերասանական նորամուտը Ռոլան Բիկովի և Լեոնիդ Խարիտոնովի համար[2][6][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթանում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռեալական ուսումնարանի աշակերտ Բորիս Գորիկովը, պաշտոնական քարոզչության ազդեցության տակ, լի է հայրենասիրությամբ, և երբ իմանում է, որ իր հայրը դասալքել է ռազմաճակատից, դա իր համար ցնցում է դառնում։ Բայց հոր ձերբակալությունն ու գնդակահարությունը, իսկ հետո ընկերոջ՝ բոլշևիկ Չուբուկի ազդեցությունը նրան տանում են Կարմիր բանակի շարքերը։ Նա հասնում է Դոնի մոտ և միանում է նախկին ուսուցիչ Սեմյոն Գալկայի ջոկատին, որը սպիտակների թիկունքով գնում է միանալու հիմնական ուժերի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Խարիտոնով – Բորիս Գորիկով (նորամուտը կինոյում)
  • Մարկ Բերնես – Աֆանասի Չուբուկ
  • Վլադիմիր ԵմելյանովՍեմյոն Իվանովիչ Գալկա
  • Նիկոլայ Գարին – գնդապետ Ժիխարև
  • Գեորգի Գումիլևսկի – Ակիմ Ռյաբուխա
  • Ա. Սերգեև – Սինյուգին
  • Վադիմ Զախարչենկո – Ֆեդկա Սիրցով
  • Միխայիլ ՊուգովկինՇմակով
  • Նիկոլայ Գրաբբե – Յան Գոլդա, չեխ
  • Վլադիմիր Գորելով – Ցիգանոկ
  • Ռոզա Մակագոնովա – Վերկա
  • Եվգենյա Մելնիկովա – Բորիս Գորիկովի մայրը
  • Պյոտր Չերնով – Բորիս Գորիկովի հայրը
  • Գրիգորի Միխայլով – Նիկանոր Սուխարև
  • Էմանուել Գելլեր – եսաուլ Իբրահիմ
  • Յուրի Կատին-Յարցև – էսէռ (նորամուտը կինոյում)
  • Ալեքսեյ Միրոնով – կարմիրբանակային
  • Ռոլան Բիկովռեալական ուսումնարանի սովորող (նորամուտը կինոյում)
  • Վլադիմիր Սելեզնյով – ռեալական ուսումնարանի ուսանող
  • Սերգեյ Բորիսով – կարմիրբանակային
  • Սերաֆիմ Կոզմինսկի – անարխիստ
  • Նիկոլայ Խրաշչիկով – կարմիրբանակային
  • Վիկտոր Կոլպակով – խուտորի տերը
  • Ստեպան Բորիսով – պարտիզան Սեմյոն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Վլադիմիր Բասով, Մստիսլավ Կորչագին
  • Սցենարիստներ՝ Սոլոմոն Ռոզեն, Կոնստանտին Սեմյոնով, Արկադի Գայդարի վիպակի հիման վրա
  • Օպերատոր՝ Տիմոֆեյ Լեբեշև
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Զիվ
  • Վոկալ («Разгулялся вольный ветер…»)՝ Մարկ Բեռնես
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Կումանկով, Վասիլի Շչերբակ
  • Կոստյումների նկարիչ՝ Վասիլի Կովրիգին
  • Մոնտաժող՝ Անտոնինա Մեդվեդևա
  • Հնչյունային ռեժիսոր՝ Կոնստանտին Գորդոն

Տարբերությունները վիպակից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կարմիր ջոկատում Բորիս Գոլիկովի ծառայության սկզբնական ժամանակահատվածում։ Նախորդ իրադարձությունները տրվում են շատ սեղմ, ինչը շատ հեշտ է անել այն ժամանակ, երբ վիպակի բովանդակությունը ծանոթ էր բոլորին։ Գնդապետ Ժիխարևի ջոկատի ջախջախման դրվագի ավարտը նկարահանվել է վեսթերնի ոգով, ինչը Արկադի Գայդարի վեպում չէր կարող լինել։ Վիպակի վերջին՝ տասնհինգերորդ գլխում ներկայացված բովանդակությունը ֆիլմում չի ներառվել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 - Կարլովի Վարիի կինոփառատոնի մրցանակ լավագույն դաստիարակչական ֆիլմի համար (Վլադիմիր Բասով)[1][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vladimir Basov from the Great Soviet Encyclopedia 3rd Edition (1970-1979)
  2. 2,0 2,1 Marina Surganova. 95 year ago actor/director Vladimir Basov was born article from Rewizor.ru, 28 July 2018 (in Russian)
  3. University, Peter Rollberg, George Washington (2016 թ․ հուլիսի 20). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. Rowman / Littlefield. ISBN 9781442268425 – via Google Books.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Արիության դպրոց», Большая энциклопедия Кирилла и Мефодия
  5. Մստիսլավ Կորչագին, Большая энциклопедия Кирилла и Мефодия
  6. Balina, Marina; Rudova, Larissa (2013 թ․ փետրվարի 1). Russian Children's Literature and Culture. Routledge. ISBN 9781135865566 – via Google Books.
  7. «Rolan Bykov. Russia-InfoCentre». russia-ic.com.
  8. Cinema: Encyclopedic Dictionary, main editor Sergei Yutkevich, p. 38. — Moscow: Soviet Encyclopedia, 1987

Գրկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Землянухин С., Сегида М. Домашняя синематека: Отечественное кино. 1918—1996: Каталог игровых фильмов / Ред. М. Утевский. — М.: Дубль-В, 1996. — 520 с. — ISBN 5-900902-05-6. — С. 505.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]