Արթուր Սարգսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սարգսյան (այլ կիրառումներ)
Արթուր Սարգսյան
Ծնվել էմարտի 20, 1979(1979-03-20) (45 տարեկան)
ԾննդավայրՍևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1999) և Երևանի պետական համալսարան (2003)
ԱշխատավայրՀայաստանի արդարադատության նախարարություն և Հայաստանի Կառավարություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Արթուր Օնիկի Սարգսյան (մարտի 20, 1979(1979-03-20), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1999 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 2001-2003 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 2002-2005 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա՝ առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար մասնագետ։
  • 2005-2007 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, այնուհետև՝ գլխավոր մասնագետ։
  • 2008 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ[1]։
  • 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]։
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից[3]։
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.