Արթուր Շահբազյան
Արթուր Շահբազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1941 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Արթուր Կոնստանտինի Շահբազյան (ապրիլի 27, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968 թվականից աշխատում է կինոյում[1]։ Ստեղծել է շուրջ 60 վավերագրական կինոնկարներ՝
- «Հրազդանի ձորը» (1977)
- «Վահան Տերյան» (1978)
- «Հայաստանը սպասում է ձեզ» (1982)
- «Հարազատ որդիս» (1986)
- «Վազգեն Առաջին» (1988)
- «Էկոլոգիան կրոն պետք է լինի» (1989)
Շահբազյանը նաև մի շարք ֆիլմերի սցենարիստն է՝
- «Ձնծաղիկ», 1973
- «Հեքիաթի տերը», 1985
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.