Արթուր Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մկրտումյան
Ծնվել էօգոստոսի 12, 1985(1985-08-12) (38 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթմբկահար
ԱշխատավայրՂազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց և Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց

Արթուր Մկրտումյան (օգոստոսի 12, 1985(1985-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թմբկահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մկրտումյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևանում[1]։ 14 տարեկանից սկսել է ինքնուրույն նվագել հարվածային գործիքներ։

2005 թվականին Արթուր Մկրտումյանն ընդունվել է երաժշտական քոլեջ։ Նա կիթառահար Անդրե Վարդանյանի հետ համատեղ ստեղծել են «Հայարդ» ռոք խումբը[2], 2010 թվականից նա եղել է նույն խմբի թմբկահարը[3]։

Արթուր Մկրտումյանի ստեղծագործությունների մեծ մասը «պրոգրեսիվ հևի մետալ» ժանրի են։

2013 թվականին «Հայարդ» ռոք խմբի կազմում հանդես է եկել իր առաջին տեսահոլովակում։ Տեսահելեվակը նկարահանված է «The Sword of Damocles» երգի հիման։ «Հայարդ» խմբի հետ մասնակցել է հանրապետական և միջազգային ռոք փառատոների, հաղթանակներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։

Որպես հարվածային գործիքների ուսուցիչ 2010 թվականից աշխատանքի է անցել Երևանի Ղազարոս Սարյանի անվան դպրոցում, իսկ 2013 թվականից՝ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արթուր Մկրտումյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Mediamax. ««Հայարդ»». Bravo.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  3. ««Հայարդ», «Նաիրի» և «Էլիպս» խմբերը փորձեցին վերականգնել 70-ականներին տիրող միջավայրը». www.aravot.am. 2021 թ․ օգոստոսի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]