«Սպարտակի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականի նոյեմբերի 16-ին՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղին Վլադիվոստոկում[3]։ 2008 թվականի նոյեմբերի 27-ին նշել է իր նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով Զագրեբի«Դինամոյի» դեմ խաղին[4]։ 2008 թվականին մասնակցել է ընդհանուր առմամբ երկու հանդիպման Ռուսաստանի առաջությունում և երեք հանդիպման ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայում։ 2009 թվականի հուլիսի 15-ին նշել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Կրասնոդար» ակումբի դեմ հանդիպմանը։ Այդ խաղում նա խփել է գոլ և ստացել դեղին քարտ[5]։
2010 թվականի հունվարի 20-ին վարձավճարով տեղափոխվել է Բելգորոդի «Սալյուտ» ակումբ[6], սակայն փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Բելգորոդի ակումբը որոշել է խզել վարձավճարային պայմանագիրը Մալոյանի հետ[7]։ 2010 թվականի մրցաշրջանը Մալոյանը վարձավճարով անցկացրել է «Ուրալում»։ 2010 թվականի դեկտեմբերի 27-ին վարձավճարով տեղափոխվել է Բրյանսկի«Դինամո»[8]։ 2013 թվականի փետրվարի 15-ին տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ»[9]։ 2014 թվականի ամռանը վարձավճարով սկսել է հանդես գալ Տուլայի «Արսենալում»[10]։ 2016 թվականի օգոստոսի 13-ին տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[11]։ Նոր թիմի կազմում իր առաջին՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել գոլով։