Արթուն Հատիտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուն Հատիտյան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Արթուն Հատիտյան (), հայ լրագրող, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուն Հատիտյանը ծնվել է Այնթապում (Կիլիկիա)։ Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Կրթասիրաց վարժարանում։ 1929-1935 թվականներին ուսում է ստացել Երուսաղեմի հայոց վանքի ժառանգավորաց վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1935-1946 թվականների աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ է աշխատել է Երուսաղեմի և Յաֆայի (Պաղեստին) հայկական դպրոցներում։ Միաժամանակ՝ 1938-1941 թվականներին Արթուն Հատիտյանը եղել է Երուսաղեմի Դուրյան մատենադարանի տեսուչ և «Սիոն» ամսագրի խմբագրության անդամ։

1946-1947 թվականներին Իսրայելի Հայֆա քաղաքում խմբագրել է «Միություն» շաբաթաթերթը։

1947 թվականին ներգաղթել է Հայաստան և աշխատանքի անցել Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարանում[1]։

1950-1954 թվականներին հեռակա սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտում։ Որպես խմբագրի տեղակալ 1950-1956 թվականներին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում[2]։ 1956 թվականին նշնակվել է նույն ամսագրի գլխավոր խմբագիր, որտեղ տպագրել է պատմա-բանասիրական հոդվածներ։

Կազմել ու խմբագրել է Էջմիածինի Մայր աթոռի հրատարակությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 165
  2. «Հայագիտական հանդես, էջ 146» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]