Արդյունաբերական ապրանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերական ապրանքներ, ժողովրդական սպառման ապրանքներ, որ ի տարբերություն պարենային ապրանքների, մարդկանց բազմակողմանի պահանջմունքները բավարարում են տևական ժամանակամիջոցում։ Ա․ ա․ բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի՝ գործվածքեղենի, կարի արտադրանքի, տրիկոտաժի, կոշկեղենի պլաստմասսայի, քիմիա-մոսկատելայինի, ապակյա, շինանյութերի, մետաղյա-տնտեսական, գալանտերային, պարֆյումերային, կահույքի, ոսկերչականի, աղվամազա մորթեղենայինիև տնային մեքենաների։ Արդյունաբերական ապրանքների ստացման հիմնական աղբյուրը արդյունաբերությունն է։ ՍՍՀՄ-ում արդյունաբերական ապրանքների անվանացանկն այժմ 30 հազարանոց միավորից ավելի է։ Արդյունաբերական ապրանքների դասակարգումը հնարավորություն է տալիս բնակչության պահանջմունքին համապատասխան կարգավորել դրանց արտադրությունը, տեղաբաշխումը, վաճառքը։:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 9