Արա Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արա Գագիկի Զոհրաբյան (ծնվ. 1978 թ., Հայաստան, քաղաք Երևան) իրավաբանական գիտությունների թեկնածու, հայ փաստաբան, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ 2013-2021 թվականներին։

Հասարակական գործունեություն

2017 թ. Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի դեմ նախաձեռնության անդամ է։ Գաղափարակիցների հետ համատեղ պայքարի շնորհիվ հնարավոր է եղել օրենքի նախագծից հանել ընտանիք հասկացության մեջ ներառված «զուգընկեր» հասկացությունը, ապաստարաններում առանց ծնողների երեխային պահելու պահանջը և այլ վտանգավոր դրույթներ[1]։

2019 թ. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստեղծված նախաձեռնության անդամ է[2]։ Գաղափարակիցների հետ համատեղ պայքարի շնորհիվ հնարավոր է եղել առժամանակ կանխել կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիայով «ընտանիք» հասկացության մեջ էր ներառվում նաև ԼԳԲՏ անձանց միավորումը։

2020 թ. Լանզարոտեի կոնվենցիայի ընդունումից հետո սեռական կրթության արգելքի նախաձեռնության անդամ է[3]։ Գաղափարակիցների հետ համատեղ պայքարի շնորհիվ հնարավոր է եղել ստանալ կառավարության խոստումը, որ սեռական կրթություն չի տրվելու մանկահասակ և դեռահաս երեխաներին։ Լանզարոտեի կոնվենցիան գաղտնիության պայմաններում ընդունվել էր արտակարգ դրության ժամանակ, առանց հանրային քննարկման։ Այս կոնվենցիայի վտանգ կայանում էր նրանում, որ իբրև սեռական բռնությունից երեխային պաշտպանելու համար, պետք էր երեխային բացատրել թե ինչ է սեռական կյանքը։ Սեռական կրթության եվրոպական չափանիշներն այդ առումով 6 տարեկանից սկսած երեխաներին սեռական կյանքի մանրամասներ էին հայտնում։

2020 թ. գաղափարակիցների հետ ստեղծվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը[4], որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Ընտանիքի, երեխաների պաշտպանության առնչությամբ նախաձեռնվել էր օրենքի նախագծի մշակման և հանրային քննարկման աշխատանքներ, ինչը կասեցվել էր 2020թ. պատերազմի պատճառով։

2021 թ. «Ոչ պարտադիր պատվաստմանը» նախաձեռնության անդամ է[5]։ Գաղափարակիցների հետ պաշտպանում էին այն քաղաքացիների իրավունքները, որոնք չէին ուզում պատվաստվել, սակայն այդ պատճառով ենթարկվում էին հետապնդումների։

Քաղաքական և այլ գործունեություն

2020 թ. նոյեմբերի 9-ից (պատերազմի ավարտից) հետո ներգրավել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթացների մեջ։

2020 թ. դեկտեմբերին ավելի քան 700 փաստաբանի հետ միասին պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը[6]։

2020 թ. դեկտեմբերին ավելի քան 400 փաստաբանի հետ միասին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին պատերազմի հետ կապված պետական դավաճանության և այլ հանցագործությունների կատարման առիթներով։ Երկար պայքարից հետո, դատարանի պարտադրանքով 2021թ. աշնանը քրեական գործ է հարուցվել[7]։

2021 թվականի ապրիլի 29-ին գաղափարակիցների հետ հիմնադրել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը[8]։

2021 թվականի ապրիլի 29-ի համագումարում 3 տարի ժամկետով ընտրվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար՝ պատասխանատու։

2021 թ. մայիսի 21-ին և 22-ին կուսակցությունը 5165 կուսակցության հետ համատեղ կազմակերպել էր հանրահավաք, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ կառավարությունը տվել է հրաժարական այն հիմքով, որ չի վայելում ազգաբնակչության վստահությունը։ Ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի։

Համապետական ընտրություններ 2021 թ.

2021թ. հունիսի 21-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է նաև նորաստեղծ կուսակցությունը և ստացել է 4,623 քվե չհաղթահարելով նվազագույն շեմը։

ՏԻՄ ընտրությունների ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 2021թ.

2021թ. սեպտեմբեր, Գյումրի- 2793 քվե, մասնակիցների 10,6%, 3-րդ տեղ

2021թ. դեկտեմբեր, Խոյ - 1156 քվե, մասնակիցների 16,5%, 2-րդ տեղ

2021թ. դեկտեմբեր, Թալին - 2882 քվե, մասնակիցների 26,1%, 2-րդ տեղ

2021թ. դեկտեմբեր, Արաքս - 2485 քվե, մասնակիցների 28,6%, 2-րդ տեղ

Ազատագրական շարժում

2021 թ. նոյեմբերին Զարթոնք կուսակցության ներկայացուցիչները Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի, Սևակ Հակոբյանի և այլ գաղափարակիցների հետ ստեղծել է «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը, որը 7 օր Երևանում կազմակերպել է բողոքի ակցիաներ, այդ թվում՝ հանրահավաքներ[9]։

2022 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Ազատագրական շարժումը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ստորագրահավաք Երևանի Հյուսիսային պողոտայում, որտեղ հավաքել է ավելի քան 21.000 ստորագրություն[10]։ Ստոգրահավաքը դադարեցվել է Դիմադրություն շարժման նախաձեռնած երկարաժամկետ բողոքի ակցիաները մեկնարկելու պահից։ Դիմադրության շարժման ժամանակ նույնպես կազմակերպել է բողոքի ակցիաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]