Արարատ Խանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Խանոյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1994(1994-10-09)
ԾննդավայրՍարդարապատ, Արմավիրի շրջան, Հայաստան
Մահացել էհուլիսի 31, 2014(2014-07-31) (19 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Արարատ Վաչիկի Խանոյան (հոկտեմբերի 9, 1994, Սարդարապատ - հուլիսի 31, 2014, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ, ջոկի հրամանատար, հետմահու լեյտենանտ, զոհվել է Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Խանոյանը ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Սարդարապատ (նախկին Հոկտեմբեր) գյուղում։ 2002 թ. ծնողների հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և բնակություն հաստատել այնտեղ։ Վեց տարի այնտեղ ապրելուց հետո՝ 2008 թ. վերադառնում են հայրենի երկիր։ Արարատը միակ քրոջ՝ Ժաննայի հետ սովորում է գյուղի միջնակարգ դպրոցում։ 2012 թ. ավարտում է դպրոցը։ Նույն թվականին զորակոչվում է բանակ։ Ծառայել է Եղնիկների շրջանի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ Նա վաշտի ավագ սերժանտ էր։ Կարգապահ էր և օրինակելի։ Արարատը բանակից վերադառնալուց հետո ուզում էր շարունակել հոր՝ ավտոմեխանիկի գործը։

2014 թ. հուլիսի 31-ին Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, թշնամու գնդակից զոհվում է Արարատ Խանոյանը։ Արարատը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Հետմահու ստացել է լեյտենանտի կոչում։

Սարադարապատ գյուղի դպրոցը հնարավոր է կրի Արարատ Խանոյանի անունը[3]։

2014 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[4]։

2014 դեկտեմբերի 9-ին նրա ծննդյան օրը Սարդարապատ համայնքում բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիվերսիայի հետևանքով զոհված Արարատ Խանոյանը ծնողների միակ որդին էր
  2. «Ադրբեջանական դիվերսիայից զոհված Արարատ Խանոյանը ընտանիքի միակ տղան է. գյուղապետը՝ զինվորի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. Սարդարապատի միջնակարգ դպրոցը հնարավոր է կոչվի Արարատ Խանոյանի անվամբ
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «Սարդարապատում տեղի ունեցավ թշնամու գնդակից զոհված Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.