Արամ Աշճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Աշճյան
Ծնվել է1855
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1909
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր

Արամ Աշճյան (1855, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1870-ականների սկզբներից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1878 թվականին Եղիա Տնտեսյանի հետ բաց է արել տպարան, տպագրել մի շարք գրքեր։ 1882 թվականին խմբագրել է «Ընտանիք» կիսամյա հանդեսը[1], իսկ 1883-1888 թվականներին՝ «Լապտեր դիոգինյան» երգիծաթերթը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԸՆՏԱՆԻՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 102.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼԱՊՏԵՐ ԴԻՈԳԻՆԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]