Արախնոդակտիլիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արախնոդակտիլիա | |
---|---|
արախնոդատիլիայով հիվանդ ձեռքեր | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
ՀՄԴ-9 | 759.82 |
ՀՄԴ-10 | Q87.4 |
Arachnodactyly Վիքիպահեստում |
Արախնոդակտիիա, (լատին․՝ Arachnodactylia, հին հունարեն՝ ἀράχνη` սարդ + δάκτυλος` մատ) նաև հայտնի է որպես «սարդի մատներ»։ Սա ախտաբանական վիճակ է, որն արտահայտվում է ափի համեմատ մատների ոչ նորմալ երկարությամբ և նեղությամբ։ Այս հիվանդությունը կարող է լինել ի ծնե կամ ձեռք բերվել կյանքի ընթացքում։ Պետք է նշել, որ որոշ դեպքերում արախնոդակտիլիայով տառապողների մոտ բոլոր մատները կամ դրանցից մի քանիսը շատ ճկուն են և հնարավորություն ունեն 180 °-ով հետ թեքվելու։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման վիճակը կարող է ի հայտ գալ ինքնաբերաբար, առանց առողջության հետ ուղեկցվող որևէ խնդրի։ Այնուամենայնիվ այն հիմնականում կապված է հիվանդությունների այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Մարֆանի համախտանիշը (հիվանդության ժամանակ դիտվում է երկարամատություն (10-15 տարեկանից հետո), տարիքին ոչ համապատասխան հոդերի մեծ շարժունություն, երկար վերջույթներ։ Հաճախ հինվանդները նիհար են և բարձրահասակ։ Արախնոդակտիլիան գեների մուտացիայի արդյունք է, որի ժամանակ խախտվում է ֆիբրիլին-1 ֆիբրիլին-2 գլիկոպրոտեիդների սինթեզը։