Ավստրալիայի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրալիայի ճարտարապետություն, իր մեջ ներառում է Ավստրալիական Միության արմատական և գաղութային հասարակության ճարտարապետությունը։ Գաղութացման ժամանակահատվածի ճարտարապետական ոճը բրիտանական մշակույթի շատ ուժեղ ազդեցության տակ էր։ Չնայած այդ ամենին, անհարաժեշտ էր ադապտացվել Ավստրալիայի յուրահատուկ կլիմային, և 20-րդ դարի նոր զարգացումները բերեցին ամերիկյան քաղաքային ոճի ազդեցության աճին, մշակութային ճաշակի հեղափոխությանը և ավելի շատ ավստրալիական Փոքրամշակութային հասարակության պահանջին։

Նոր Հարավային ՈՒելսի որոշման համաձայն 1829 թվականին առանձնատները կառուցվում էին փողոցից 14 ֆուտ հեռավորությամբ, որպեսզի յուրաքանչյուր տան առջև լինի փոքրիկ պարտեզ։ 20-րդ դարի սկզբին ավստրալիացիները ընդունեցին ամերիկյան ոճը՝ առջևի բակ առանց ցանկապատի, կանաչ փողոց, բարեհամբույր հարևանություն խրախուսելու, ինչպես նաև կանխելու հանցագործություններն ու հակասոցիալական վարքը։ Ավստրալիական ճարտարապետության բնակելի ամենահայտնի ճարտարապետական ոճը՝ «կվինսլանդերն» է (անգլ.՝ Queenslander՝ քաղաքային փայտե ցցագերաններով առանձնատներ, որոնք նպաստում են օդափոխությանը և պաշտպանում են մեծամրջյուններից, ինչպես նաև «ֆեդերացիան» (անգլ.՝ Federation architecture, որը հայտնի էր 1890—1920 թվականներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են մի շարք ավստրալիական կառույցներ՝ Սիդնեյի օպերայի թատրոնը, Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը, Ավստրալիայի դատապարտված բնակավայրերը

Վիկտորյա թագուհու շինություն, Սիդնեյ
Թագավորական_բուսաբանական_այգի_(Սիդնեյ)
Տիպիկ տուն՝ «կվինսլանդեր»ոճ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային ժամանակահատվածում եվրոպական առաջին շինությունները այդ ժամանակների եվրոպական մոդայի շունչն էին։ Պետական շենքերն ու հարուստների տները կառուցվում էին գեորգյան ոճով։ 19-րդ դարի կեսերին՝ ավստրալիական ոսկե տենդի սկզբներին, Մելբուռնում և Սիդնեյում, ինչպես նաև մարզային կենտրոններում կառուցվում են խոշոր շինություններ՝ Վիկտորյան դարաշրջանի ճարտարապետության ոճով։ Ավստրալիական ճարտարապետության մեջ ավելի կարևոր ճարտարապետական ոճը «ֆեդերացիա» ոճն էր (անգլ.՝ Federation architecture) 19-րդ դարից 20-րդ դարի անցումում և ժամանակակից ոճը՝ 20-րդ դարի վերջին։

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի ճարտարապետական տեսքի մեծագույն ներդրումն է ունեցել ամերիկյան ճարտարապետ և լանդշաֆտային դիզայներ Գրիֆֆին Վալտեր Բյորլին։ Նրա յուրահատուկ դիզայնի ժառանգությունն է Մելբուրնի և Սիդնեյի արվարձան Կասլկրեգի որոշ շենքերը։ Կասլկրեգում, որը նախագծել էր Գրիֆֆինը, կային մի շարք տներ, որոնք կառուցված էին օրգանական մոդեռնիստական ոճով, որը վարպետը մշակել էր Պրերեյ դպրոցի ազդեցության տակ՝ դեռևս ԱՄՆ-ում իր գործունեության վաղ շրջանում։ Պարզ, հարթ տանիքով տնակների կառուցման մեջ, որոնք կառուցել էր Գրիֆֆինը Կանբերայում, օգտագործված էր նորարարական արտոնագրված ձևերը՝ բետոնե շինարաության համար։

Ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Ավստրալիայի ճարտարապետության ձևավորման մեջ իրենց դերն ունեին սոցիալ-քաղաքական գործոնները։ 20-րդ դարի սկզբին Ավստրալիայի բոլոր քաղաքներում արգելվեց կառուցել 150 ֆուտ (45մ) բարձրության շենքեր, որը խոչընդոտում էր ամերիկյան ոճի երկնաքերերի զարգացմանը, արգելքը հանվեց 1950-ականների վերջին։ Հայտնի դարձավ «Ավստրալիական երազանք»հասկացությունը, երբ ընտանիքները ձգտում էին ունենալ իրենց տները՝ հողամասերով։

1960 թվականին, 18-րդ դարի պատմական կառույցները քանդելու և տարածքները կանաչապատելու որոշումը հանգեցրել է իրարանցման հատկապես՝ Սիդնեյում։

21-րդ դարում ավստրալիացի շատ ճարտարապետներ ընդունեցին ավանգարդ դիզայնի ոճը, որը թույլ տվեց իսկապես կառուցել յուրօրինակ շենքեր՝ արտացոլելով Ավստրալիայի մշակույթն ու արժեքները։ Արդյունքում ավստրալիական փորձը իր ազդեցությունը տարածեց արտերկրում, և ոչ հակառակը,ինչպես հաճախ լինում է։

Պանորամային տեսարան Սիդնեյի ծովածոցից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]