Առևտրային կոոպերատիվ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոոպերատիվները սահմանվում են որպես անհատների և իրավաբանական անձանց միավորում, որոնք ինքնակամորեն համախմբված են բավարարելու իրենց ընդհանուր տնտեսական, ֆինանսական, սոցիալական և մշակութային պահանջմունքներն ու կարիքները՝ համասեփականության և ժողովրդավարական կարգավորման հիմունքներով։ Կոոպերատիվները այնպիսի արժեքների վրա են հիմնված, ինչպիսիք են փոխօգնությունը, պատասխանատվության զգացումը, հավասարությունը։
Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազատ և կամավոր անդամակցություն։ Կոոպերատիվը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են և կարող են օգտվել տրամադրվող ծառայություններից և ստանձնել անդամակցության պարտավորությունները։
- Անդամների ժողովրդական կառավարում։ Կոոպերատիվը կարգավորվում է իր իսկ անդամների կողմից, որոնք ակտիվորեն մասնակցում են կազմակերպության քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը՝ մեկ անդամ, մեկ ձայն սկզբունքով։
- Անդամների տնտեսական մասնակցություն։ Կոոպերատիվի անդամները անդամավճարների և կանոնադրական կապիտալում ներդրումների միջոցով ապահովում են իրենց տնտեսական մասնակցությունը և կոոպերատիվի զարգացումը։
- Անկախություն և ինքնակարգավորում։ Կոոպերատիվը անկախ և իր անդամների կողմից կարգավորվող կառույց է, նույնիսկ երբ մտնում է համագործակցության այլ կառույցների հետ ու ներգրավում միջոցներ։
- Տեղեկատվություն և ուսուցում։ Կոոպերատիվը շարունակական ուսուցողական աշխատանքներ է իրականացնում իր անդամների համար՝ տեղեկացնելու գյուղատնտեսության ոլորտի նոր առաջընթացներին, կոոպերատիվ կառավարման սկզբունքներին ու կոոպերատիվի առանձնահատկություններին։
- Հասարակական հոգածություն։ Կոոպերատիվը աշխատում է իր անդամների միջոցով։
- Համագործակցություն։ Իր նպատակներին հասնելու ճանապարհին կոոպերատիվը ակտիվորեն համագործակցում է համայնքային, պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև այլ կոոպերատիվների հետ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոոպերատիվ սկզբունքներ Արխիվացված 2011-02-06 Wayback Machine