Առձայնույթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առձայնույթ (ասոնանս)՝ բանաստեղծական բնագրի մեջ ձայնավոր հնչյունների կրկնությունն է։ Առձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։
Առձայնույթի օրինակ է «ու» տառի կրկնությունը Վահան Տերյանի «Շշուկ և շրշյուն» բանաստեղծությունում՝
- Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն․․․
- ․․․ Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
- Եվ շշնջում ես, և անուշ շրշում․․․
Այս նույն բանաստեղծությունում կա նաև բաղաձայնույթ՝ «շ» և «ջ» բաղաձայների կիրառմամբ։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուր
Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 139։