Բաղաձայնույթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղաձայնույթ (ալիտերացիա)՝ բանաստեղծական բնագրի մեջ բաղաձայն հնչյունների կրկնությունն է։ Բաղաձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։
Հչյունների կուտակման հնարքին դիմել է դեռևս Գրիգոր Նարեկացին՝ 10-րդ դարում։
- Շուշանն շողէր հովտին,
- Շողշողէր դէմ արեգականն․․․
- Շուշանն շաղով լցեալ,
- Շող-շաղով և շար մարգարտով․․․
-
-
- («Տաղ Վարդավառի»)
-
-
Կամ՝
- Աչքն ծով ի ծոց ծիծաղախիտ
- Ծաւալանայր յառաւօտուն․․․
-
-
- («Տաղ Ծննդեան»)
-
-
Այդ առումով Նարեկացին գրական ուսուցիչ է եղել հետագա դարերի հայ բանաստեղծների համար։ Բաղաձայնույթի գեղեցիկ կուտակումով հարուստ են Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուր
Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 138։