Առաքել Պատրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքել Պատրիկ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1894(1894-11-28)
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1984[1]
Մասնագիտություննկարիչ

Առաքել Նշանի Պատրիկ (Պատրիարքյան, նոյեմբերի 28, 1894(1894-11-28), Սեբաստիա - 1984[1]), հայ ազգագրագետ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Պատրիկը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 28-ին Սեբաստիայում։ Սեբաստիայի դպրոցում աշակերտել է Դանիել Վարուժանին։ Եվդոկիայում շրջակա 5 գյուղերի համար հիմնադրել է կենտրոնական դպրոց (1912-1913)։ 1920 թվականին Միլանում հետևել է Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստական, 1924 թվականին Փարիզում՝ Գրանդ-Շոմիեր ակադեմիաների դասընթացներին։ 1947 թվականին հայրենադարձել է։ Աշխատել է ՀՊՊԹ-ում՝ որպես նկարիչ։

Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Առաքել Պատրիկի «Հայկական տարազ» (1967, 2-րդ հրտ.՝ 1983), «Պատմագիրք-յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան» (հ. 1, 2, 1974, 1983), «Ուրհայի ասեղնագործությունը» (կազմումը և տեքստը՝ Պատրիկի, 1985) աշխատությունները, «Դանիել Վարուժանն իմ հուշերում» (1965, 1968) հուշագրությունը, «Սայաթ-Նովա» պիեսը (1942, գրական մրցանակ, Կահիրե), «Արծուիկը» (1968, ԹՄՄ մրցանակ, Բեյրութ) հուշավեպը, «Կոմիտասյան դրաման» (1986) փաստագրական վիպակը[2]։ Կազմել է 19-20-րդ դարերի հայկական տարազի գունավոր քարտեզը (1964, ՀՊՊԹ)[3]։ Հեղինակ է նաև «Հայկական խաչքարերի արվեստը» ուսումնասիրության (անտիպ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4904
  2. «Առաքել Պատրիկ, «Կոմիտասյան դրաման»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  3. «Հայկական տարազ ։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։