Ապրետավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրետավորման սարքավորում

Ապրետավորում, (ֆր.՝ apprêter - վերջնականապես մշակել), գործվածքների վերջնամշակման հիմնական գործողություններից մեկը, դրանց քսածածկումը կամ տոգորումը լուծույթներով՝ ապրետներով։ Վերջիններս գործվածքներին տալիս են բարձր մաշակայունություն, անջրանցիկություն, չկծկվելու, չտրորվելու, հականեխիչ, հրակայուն և այլ հատկություններ։

Բամբակե և վուշե գործվածքները մշակում են օսլայի ապրետով, որի բաղադրության մեջ, բացի օսլայից ու նրա հիդրոլիզի արգասիքից (դեքստրինից), մտնում են՝

Սակայն օսլան և մյուս սոսնձող նյութերը հեշտ են լվացվում։ Բացի այդ, օսլան սննդամթերք է, և նրա կիրառումը ապրետավորման նպատակներով ցանկալի չէ։

Որպես չլվացվող ապրետներ կարող են օգտագործվել նաև ցելյուլոզի տարբեր եթերներ (մասնավորապես՝ օքսիէթիլային եթեր)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 515