Աշոտ Հակոբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հակոբջանյան
1974 -
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Աշոտ Մելսիկի Հակոբջանյան, (1974, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեներալ-մայոր, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվականին ավարտել է Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը։
  • 1996 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Ագրարաարդյունաբերական կոմպլեքսի ճյուղերի կառավարում և էկոնոմիկա» բաժինը։
  • 1997 թվականին ավարտել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացները։
  • 2001 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի իրավաբանական բաժինը՝ իրավագիտություն մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1999 թվականի օգոստոսի 4-ը ծառայել է ԼՂՀ ԱԱԾ-ում։
  • 1999 թվականի դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, սկզբից որպես ՔՀՎ-ն ՔՀԲ օպերլիազոր, այնուհետև ավագ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։
  • 2013 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ։
  • 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստացել է ոստիկանության գնդապետի կոչում։
  • 2018 թվականի հուլիսի 12-ին երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։
  • 2018 թվականի նոյեմբերի 10-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ։
  • 2020 թվականի ԱՀ Նախագահի մայիսի 26-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
  • 2020 թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանապետ։
  • 2021 թվականի փետրվարի 22-ին նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրեն[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով։ Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան», «Հինգերորդ բրիգադ 20 տարի», «Շուշիի ազատագրման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ» և «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով և այլ մեդալներով ու կրծքանշաններով։ Հանդիսանում է Արցախի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող։

Արցախյան ազատամարտի, Քառօրյա պատերազմի և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ, մեկ թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ». nssartsakh.am.
  2. «Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն». yerkirmedia. 2021 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.