Աշնանային օր։ Սոկոլնիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշնանային օր։ Սոկոլնիկի
ռուս.՝ Осенний день. Сокольники
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1879
բարձրություն63,5
լայնություն50
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Աշնանային օր։ Սոկոլնիկի (ռուս.՝ Осенний день. Сокольники), ռուս գեղանկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1879 թվականին[1]։ Լևիտանի ամենահայտնի կտավներից մեկն է և ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշնանային օր։ Սոկոլնիկի» կտավն Իսահակ Լևիտանի միակ բնանկարն է, որում պատկերված է մարդ, ընդ որում՝ այգում զբոսնող կնոջը նկարել է ոչ թե Լևիտանը, այլ նրա ընկերը՝ Անտոն Չեխովի եղբայր Նիկոլայ Չեխովը[2], ում հետ ինքը սովորում էր Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։

1879 թվականը՝ նկարի վրա աշխատելու տարին, նկարչի կյանքի ամենածանր շրջաններից մեկն էր։ Այն բանից հետո, երբ հրաման տրվեց, որով հրեաներին արգելվում էր բնակվել Մոսկվայում, տասնիննամյա Լևիտանը Մոսկվայից վտարվեց Սալտիկովկա, որտեղ նկարում էր նոստալգիկ, թախծոտ բնանկարներ[2]։

Կտավը չորս այլ բնանկարների հետ ներկայացվում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի երկրորդ աշակերտական ցուցահանդեսում[3][4], որտեղ այն արժանանում է մեկենաս Պավել Տրետյակովի ուշադրությանը։ Վերջինս գնում է Լևիտանի կտավը, ինչից հետո նկարիչն սկսում է ճանաչում ձեռք բերել[2][5]։

Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը նկարի մասին գրել է.

Երկնքի տարածության մեծությունն ու սոճիների բարձրությունը կնոջ փոքր կերպարի համեմատությամբ նրան դարձնում են այնքան միայնակ այգու ամայության մեջ։ Պատկերը առկա է շարժում. ճանապարհը ձգվում է դեպի հեռուն, երկնքով շարժվում են ամպերը, կինը շարժվում է դեպի մեզ, դեղին տերևները, որ հենց նոր ավլվել են դեպի արահետի կողքերը, թվում է, խշխշում են, իսկ սոճիների գզգզված կատարները՝ օրորվում են դեպի երկինք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է այգու ամայի ծառուղին վաղ աշնանը։ Մուգ գույներով նկարված են մշտականաչ սոճիները, որ ձգվում են շատ բարձր, արահետի կողքերին դեղին տերևներ են։ Նկարը համակված է տխրությամբ ու նոստալգիկ տրամադրությամբ։ Կտավը նկարված է թեթև էտյուդային եղանակով, ինչը մասամբ բացատրվում է նրա փոքր չափերով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978, էջ 588։
  2. 2,0 2,1 2,2 «Коллекция: мировая художественная культура, Пелевин Ю. А.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  3. Маргарита Чижмак. «Хроника жизни и творчества Исаака Левитана» (PDF). журнал «Третьяковская галерея», 2010, № 3, с.58—71. Վերցված է 30.03.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Илья Сергеев (24 августа 2012). «Гений русского пейзажа — Исаак Левитан и тверские страницы его биографии». «Тверские ведомости» — www.vedtver.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 30.03.2015-ին.
  5. Официальный сайт Исаака Левитана
  6. «Статья о картине на портале района Сокольники». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  7. «Государственная Третьяковская Галерея». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]