Անրիի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անրիի ռեակցա, նիտրոալդոլային ռեակցիա (անգլ.՝ Henry reaction, nitroaldol reaction), ալդոլային տիպի ռեակցիա ալդեհիդների և նիտրոմեթանի միջև[1]։

Նուկլեոֆիլ միացման փուլը կատալիզվում է հիմքերի միջոցով և α դիրքում ակտիվ ջրածնի առկայության դեպքում ընթանում ջրի անջատումով։ Անրիի ռեակցիայով հիմնականում ստացվում են β-հիդրօքսինիտրոմիացություններ, արոմատիկ ալդեհիդների դեպքում՝ նիտրոալկաններ։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրիի ռեակցիայի առանձնահատկություններն են[2].

  • Բոլոր փուլերը դարձելի են
  • Կարելի է օգտագործել բավարար ուժի հիմքեր, օրինակ՝ մետաղների հիդրօքսիդներ, կարբոնատներ, ֆտորիդ իոնի աղբյուրներ, պոլիմերային բնույթի հիմքեր և այլն։
  • Լուծիչի ընտրությունը էական նշանակություն չունի։
  • β-հիդրօքսինիտրոմիացությունները ստացվում են երկու դիաստերեոմերի խառնուրդի ձևով և ռեակցիայի պայմանների փոփոխությունների միջոցով հնարավոր է ստանալ դրանցից որևէ մեկը։

Ստերեոընտրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրիի ռեակցիայի արդյունքում ձևավորվում է երկու նոր ստերեոկենտրոններ և տեսականորեն հնարավոր է ստացվեն 4 ստերեիզոմերներ։ Սովորաբար ստացվում է դիաստերեոմերների խառնուրդ, սակայն հնարավոր է խիրալ լիգանդների կիրառմամբ մեծացնել դրանցից որևէ մեկի ելքը։ Այսպես, ցինկի տրիֆլատի, դիիզոպրոպիլամինի (DIPEA) և խիրալ լիգանդ (+)-N-մեթիլէֆեդրինի ներկայությամբ բենզալդեհիդի և նիտրոմեթանի փոխազդեցությունից հնարավոր է ստանալ էնանտոսելեկտիվ կոնդենսացիայի վերջանյութ[3]։

Անրիի ռեակցիայի դիաստերեոսելեկտիվ ավելի բարդ օրինակներից մեկը ներկայացված է ստորև[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henry, L. C. R. Hebd. Acad. Sci. 1895, 120, 1265.
  2. Kurti, L.; Czako, B. Strategic Applications of Named Reactions in Organic Synthesis; Academic Press: 2005
  3. Enantioselective Henry Reactions under Dual Lewis Acid/Amine Catalysis Using Chiral Amino Alcohol Ligands Claudio Palomo, Mikel Oiarbide, Antonio Laso Angewandte Chemie, Vol. 44, Issue 25 , P. 3881 — 3884 2005 Abstract(չաշխատող հղում)
  4. Organocatalyzed diastereoselective Henry reaction of enantiopure 4-oxoazetidine-2-carbaldehydes Benito Alcaide, Pedro Almendros, Amparo Luna, M. Paz de Arriba and M. Rosario Torresc ARKIVOC 2007 (iv) 285—296