Անտառային կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառային կադաստր, անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների տվյալների պարբերական գրանցման, տնտեսական գնահատման, անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ։

Անտառային կադաստրն իրականացվում է Հայաստանի կառավարությանը՝ տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով։

Անտառային կադաստրի վարման տվյալներն օգտագործվում են անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով։

Անտառային կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի կառավարությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։