Անպտղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպտղություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա, reproductive endocrinology and infertility? և մանկաբարձ-գինեկոլոգ
ՀՄԴ-9606 և 628
ՀՄԴ-10N46 և N97.0
 Infertility Վիքիպահեստում

Անպտղություն, ամլություն, չբերություն, սերունդ վերարտադրելու անընդունակություն։ Ամուսնությունը համարվում է անպտուղ, եթե կինը 1 տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու, չի հղիանում։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպտղություն թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմում ընթացող տարբեր (հատկապես սեռական համակարգի) խանգարումների հետևանք է։ Տղամարդկանց անպտղության պատճառ կարող են դառնալ սեռական օրգանների բնածին արատները, նյարդաներզատական խանգարումները։ Անպտղության հիմքում ընկած են նաև բորբոքային հիվանդությունների, վնասվածքների և սեռական համակարգի վրա այլ վնասակար ազդեցությունների հետ կապված խանգարումները։

Կանանց անպտղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդափողի ֆունկցիոնալ ակտիվության խանգարման դեպքում, որպես կանոն, բեղմնավորված ձվաբջջի տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ դժվարանում է, և ձվաբջիջը կամ ոչնչանում է, կամ պատվաստվում արգանդափողում։ Ձվարանների ոչ բնականոն վիճակի հետևանքով հաճախ խանգարվում է արգանդափողերի ֆունկցիան, որը նույնպես կասեցնում է բեղմնավորված ձվաբջջի տեղափոխությունը, և կարոդ է առաջանալ ձվարանից ձվազատման բացակայություն (անօվուլյատոր փուլ)։

Ինֆանտիլիզմի դեպքում արգանդի լորձաթաղանթը բարակ է, ձվարանի հորմոնի ազդեցության հանդեպ քիչ զգայուն և ընդունակ չէ բեղմնավորված ձվաբջջի ընդունմանը, իսկ եթե այնուամենայնիվ հղիությունն առաջանում է, ապա դրա ընդհատումն առավել անցանկալի է, որովհետև վիժումը կարող է առաջացնել ձվարանների ֆունկցիայի կայուն խանգարում, արգանդի լորձաթաղանթի սպիական փոփոխություններ և դրանց հետևանքով՝ կայուն անպտղություն։

Անպտուղ ամուսնության ժամանակ անհրաժեշտ է սկզբում հետազոտել ամուսնուն (սերմնահեղուկը), այնուհետև՝ կնոջը։ Անպտղությունյան դեպքերի 30 %-ը կապված է ամուսնական զույգի վերարտադրող, համակարգի խանգարումների հետ, հետևապես ամուսինները պետք է բուժվեն միաժամանակ։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու անպտղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց անպտղություն բնորոշվում է սերմնագոյացման տարբեր խանգարումներով։ Նման դեպքերում սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակը նվազում է կամ լրիվ բացակայում, նկատվում է նաև դրանց շարժունության թուլացում, ձևափոխություն։ Սակայն սեռական ակտիվությունը, որպես կանոն, պահպանվում է։

Կանանց անպտղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց անպտղություն կարող է կապված լինել արգանդի և հավելումների առանձնահատուկ (գոնոռեա, տուբերկուլոզ) և ոչ առանձնահատուկ բորբոքային գործընթացների հետևանքով առաջացած արգանդափողերի անանցանելիության հետ։ Անպտղությունը նաև ներզատիչ գեղձերի (ձվարաններ, վահանագեղձ, մակերիկամներ և այլն) և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր (այդ թվում՝ վարակիչ) հիվանդությունների (հատկապես սեռական հասունացման շրջանում) հետևանք է։ Երբեմն անպտղությունյան պատճառը սեռական օրգանների թերզարգացումն է (ինֆանտիլիզմ

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ։ Բուժման արդյունավետությունը 25 տարեկան կանանց մոտ համարյա կրկնակի բարձր է, քան 35 տարեկանից բարձր կանանցը։ Բորբոքային գործընթացների հետ կապված անպտղությունյան ժամանակ լայնորեն օգտագործում են ֆիզիոթերապիան և առողջարանային բուժումը։ Երբեմն արգանդափողերի անցանելիությունը հաջողվում է վերականգնել միայն վիրաբուժական միջամտությամբ, որը թույլատրվում է մինչև 32 տարեկան կանանց։ Ներզատական խանգարումների ժամանակ կիրառում են համալիր բուժում՝ հորմոնային պատրաստուկների, ֆիզիոթերապևտիկ միջոցների և առողջարանային բուժման զուգակցմամբ։ Տղամարդկանց անպտղություն բուժում են՝ հաշվի առնելով սերմնագոյացման խանգարումներ առաջացնող փոփոխությունները։

Եթե կապված է ներզատիչ համակարգի ախտաբանության հետ, նշանակում են հորմոնային պատրաստուկներ և վիտամիններ։ Սեռական օրգանների անատոմիական որոշ խանգարումների ժամանակ դիմում են վիրահատական միջամտության։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպտղությունյան կանխարգելման հիմնական միջոցառումը սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակին կանխումն ու բուժումն է, արհեստական վիժումների արգելումը, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։ Կարևոր է նաև բերանի խոռոչի և քթըմպանի բորբոքային հիվանդությունների (հատկապես նշագեղձերի բորբոքում և ատամների ոսկրափուտ) ժամանակին բուժումը։

Ճարպակալման, դաշտանային ցիկլի խանգարման (հատկապես սեռական հասունացման շրջանում), սեռական զարգացման կասեցման դեպքերում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 433