Անուրջներ (ֆիլմ, 1915)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուրջներ
ռուս.՝ Грёзы
ԵրկիրՌուսական կայսրություն
Ժանրհամր կինո և դրամա
Թվական1915
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Բաուեր
ՊրոդյուսերԱլեքսանդր Խանժոնկով
Սցենարի հեղինակՎալենտին Տուրկին
ԴերակատարներԱլեքսանդր Վիրուբով
ՕպերատորԲորիս Զավելև
ԿինոընկերությունԽանժոնկովի առևտրային տուն
Տևողություն37 րոպե[1]

Անուրջներ (ռուս.՝ Грёзы), գեղարվեստական համր ֆիլմ, որի ռեժիսորն է Եվգենի Բաուերը։ Ֆիլմը էկրան Է բարձրացել 1915 թվականի հոկտեմբերի 10-ին[2][3][4]։ Մեկ այլ անունն է «Խաբված երազներ»։ Պահպանվել է առանց մակագրությունների[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է բելգիացի գրող Ժորժ Ռոդենբախի «Մեռած Բրյուգեն» վեպի սյուժեի հիման վրա։

Սերգեյ Նիկոլաևիչ Նեդելինի կինը՝ Ելենան, մահանում է։ Նա անմխիթար է և ակնածանքով է պահում նրա հիշատակը։ Նրա տանը որպես մասունք պահվում է Ելենայի հյուսը։

Մի անգամ նա հանդիպում է Թինա անունով մի կնոջ, որը շատ նման էր իր հանգուցյալ կնոջը։ Պարզվում է, որ նա օպերայի պարուհի է, և Նեդելինը սիրահարվում է նրան։ Նրան թվում է, թե Ելենան վերադարձել է իր մոտ։ Բայց այդ զգացումը կարճ է տևում։ Նեդելինին սկսում է թվալ, որ վուլգար Թինայի յուրաքանչյուր ժեստ և յուրաքանչյուր խոսք վիրավորում է իր անմոռանալի Ելենայի հիշատակը։ Նրա ընկեր Սոլսկին ասում է, որ Թինան արժանի չէ իր սիրուն։ Ի վերջո, Նեդելինի նյարդերը չեն դիմանում, և նա Ելենայի հյուսով խեղդում է Թինային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուրջներ (1915)
Դերասան Դեր
Ալեքսանդր Վիրուբով Սերգեյ Նիկոլաևիչ Նեդելին
Նինա Չերնոբաևա նրա կինը՝ Ելենան

երկրորդ դեր՝ Թինա Վիարսկայա՝ բալետի պարուհի

Վիկտոր Արենս նկարիչ Սոլսկի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրոյեկտոր» ամսագրի գրախոսը գրել է, որ «բեմադրությունը բավականին գոհացուցիչ է, առաջին մասում նույնիսկ տպավորիչ» և դրական է գնահատել դերասաններ Չերնոբաևայի և Վիրուբովի խաղը[6][7]։

Նախահեղափոխական կինոյի պատմաբան Վենիամին Վիշնևսկին նշել է, որ «ֆիլմը հետաքրքիր է սյուժեի ինքնատիպ դրամատուրգիական մշակմամբ և դերասանական խաղով»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вишневский В.Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 57. — 194 с.
  • Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 236—237. — 568 с.
  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 41. — 430 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]