Անուղղելի ստախոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուղղելի ստախոսը
ռուս.՝ Неисправимый лгун
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիլեն Ազարով
Սցենարի հեղինակՅակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
ԴերակատարներԳեորգի Վիցին, Իրինա Մարկովա, Նիկոլայ Պրոկոպովիչ, Վլադիմիր Էտուշ և Էդիտա Պիեխա
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն71 րոպե

«Անուղղելի ստախոսը» (ռուս.՝ «Неисправимый лгун», այլ անվանում՝ «Անուղղելի ստախոսը։ Ճշմարտանման հեքիաթ լավ ավարտով», ռուս.՝ «Неисправимый лгун. Правдивая сказка с хорошим концом»), 1973 թվականի խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Վիլեն Ազարովը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Իվանովիչ Տյուտյուրինը շատ բարի և մեղմ բնավորությամբ մարդ է, որն արդեն քսան տարի աշխատում է որպես վարսահարդար-վարպետ։ Երբ հնարավորություն է առաջանում դառնալ սրահի ղեկավար, նա կանգնում է խնդրի առաջ, որովհետև կոլեկտիվում ունի անընդհատ ուշացող մարդու և անուղղելի ստախոսի համբավ։ Ինչպես կարծում է նրա ղեկավար Վասիլի Վասիլևիչ Միմրիկովը, Տյուտյուրինը երկու թերություն ունի. «Նախ, ստում է, և երկրորդ՝ չի կարողանում ստել», ինչի պատճառով էլ հրաժարվում է ստորագրել նրա բնութագիրը։

Բայց Ալեքսեյը ոչ ոքի չի խաբում․ նա իսկապես հայտնվում է անսովոր իրավիճակներում աշխատանքի գնալու ճանապարհին․ նա տղային օգնում է վերցնել ճանապարհի երթևեկելի մասում հայտնված գնդակը, որից հետո նրան թրջում է ջրցան մեքենան, ինչից հետո Տյուտյուրինն ստիպված է վերադառնալ տուն և փոխել հագուստը, հետո նա վերադարձնում է օտարերկրացի իշխանի կորցրած ոսկե պորտսիգարը, որն էլ որպես շնորհակալություն՝ ճաշ է կազմակերպում Տյուտյուրինի պատվին, ապա վերջինս ընկնում է մեքենայի տակ, որը վարում է Էդիտա Պիեխան։

Հերթական ուշացումից հետո Տյուտյուրինը սկսում է հորինել սուտ պատմություն։ Նա Միմրիկովի օգնությամբ «ճշմարտանման» պատմություն է պատմում գեղեցկուհիների հետ պարերով երեկույթի մասին։ Պետը գոհ է Ալեքսեյի «ուղղվելու» համար և որոշում է ստորագրել բնութագիրը։ Սակայն խղճի խայթից տանջվող Տյուտյուրինը շատ արագ խոստովանում է սուտը՝ պատմելով փոքրիկ աղջկա, գնդակի և շատրվանի մասին ճշմարիտ պատմությունը։ Վասիլի Վասիլևիչը անմիջապես համոզվում է Ալեքսեյի անուղղելիության մեջ և որոշում է առավել վճռական միջոցներ ձեռնարկել։ Այդ ժամանակ գեղեցկության սրահում հայտնվում է արքայազնի թարգմանիչը՝ նվեր բերելով Տյուտյուրինի համար, իսկ ավելի ուշ գալիս է Էդիտա Պիեխան Ալեքսեյի կնոջ՝ Զինայի հետ, և բոլոր թյուրիմացությունները ցրվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Գեորգի Վիցին Ալեքսեյ Իվանովիչ Տյուտյուրին Ալեքսեյ Իվանովիչ Տյուտյուրին վարպետ վարսահարդար
Իննա Մակարովա Զինաիդա Նիկոլաևնա Զինաիդա Նիկոլաևնա Տյուտյուրինի կինը
Նիկոլայ Պրոկոպովիչ Վասիլի Վասիլևիչ Միմրիկով Վասիլի Վասիլևիչ Միմրիկով Տյուտյուրինի պետը
Վլադիմիր Էտուշ Էմիր Բուրուխտան Երկրորդ Երկրորդ Էմիր Բուրուխտան Երկրորդ Երկրորդ Բուրուխտանիայի արքայազնը
Էդիտա Պիեխա կամեո
Էմմանուիլ Գելլեր Ռախտան Ռախտան Բուրուխտանիայի արքայազնի ծառան
Բորիս Սիչկին Բուրուխտանիայի արքայազնի թարգմանիչը
Իվան Ռիժով Սերգեյ Ստեպանովիչ Սերգեյ Ստեպանովիչ ավագ վարպետ
Նիկոլայ Պարֆյոնով անցորդ այգում
Լարիսա Բարաբանովա Կատյա Կատյա վարսահարդար
Վիկտոր Ֆիլիպով ջրցան մեքենայի վարորդ
Ռադներ Մուրատով բակապան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վիլլեն Ազարով
  • Երկրորդ ռեժիսոր՝ Լ. Պրիլուցկայա
  • Սցենարիստներ՝ Յակով Կոստյուկովսկի, Մորիս Սլոբոդսկի
  • Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
  • Օպերատորներ՝ Մ․ Դյատլով (գլխավոր), Ս․ Կուբլանովսկի, Վ․ Կրոմաս
  • Նկարիչ՝ Ս․ Ուշակով
  • Երգի տեքղտի հեղինակներ՝ Իգոր Շաֆերան, Միխայիլ Տանիչ
  • Հնչյունային օպերատոր՝ վգենյա Ինդլինա
  • Դիրիժոր՝ Իվան Շպիլլեր
  • Ֆիլմի տնօրեն՝ Մաքս Գորշենգորին

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սովետսկի էկրան» ամսագրում գրել են, որ «հեղինակները, Բուրուխտանի մասնակցությամբ տեսարանում հանդիսատեսին առաջարկելով հետաքրքիր «խաղի պայմաններ», որոշակի բարձր մակարդակ տալով գրոտեսկին, այլ տեսարաններում իջնում են այդ մակարդակից ցածր... գրոտեսկի մակարդակը կարող էր ավելի բարձր լինել, իսկ հումորը՝ ավելի նուրբ»[1]։

Կինոգետ Վիկտոր Դյոմինը զարմացել է, որ «միամիտ անճարակ Տյուտյուրինին մեզ կրկին ու կրկին ներկայացնում են որոշ հիացական շնչով... որպես ճշմարիտ բարեպաշտ, որին ողբերգական կերպով չեն հասկանում շրջապատողները»։ «Վոդեվիլը կորցնում է իր հմայքը, երբ այն խաղում են որպես հոգեբանական դրամա»,- պնդում է քննադատ[2]։ Նա նաև գրել է. «... ընդհանուր առմամբ «Անուղղելի ստախոսը», Եթե նրանից հանենք Բուրուխտանի մասին նովելը, նման է աններդաշնակ, ձգձգված անեկդոտի, վոդևիլ, որը պատմվում է ծայրահեղ խորիմաստությամբ, բայց դրանից չի վերածվում դրամայի։ Երգվել են բոլոր քառյակները, կատարվել են բոլոր անտրաշաները, հանվել են դիմակներ, և դու ծայրահեղ հիասթափությամբ տեսնում ես, որ նրանց հետևում դատարկություն է, անխառն տափակություն։ Քանզի ծաղրածու և միամիտ Տյուտյուրինին բեմադրիչը ներկայացնում է բարեպաշտի, մարգարեի, կյանքի ուսուցչի պսակով»[3]։

Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը գրել է․ «Այո, կատակերգական դերասանները՝ Գեորգի Վիցինը և Վլադիմիր Էտուշը, լավ են խաղացել իրենց դերը, բայց առանց Գայդայի դիրիժորական փայտիկի նրանց չի հաջողվել, իմ կարծիքով, հասնել նրանց լավագույն աշխատանքների մակարդակին»[4]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում են «Так уж бывает» երգն Էդիտա Պիեխայի և «Правда и вымысел» երգն Գեորգի Վիցինի կատարմամբ, որոնք գրել է կոմպոզիտոր Յան Ֆրենկելը բանաստեղծներ Իգոր Շաֆերանի և Միխայիլ Տանիչի բանաստեղծությունների հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проворов М. Счастливчик Тютюрин и бедняга Мымриков // Советский экран. — 1974. — № 19. — С. 4—5.
  • Дёмин В. Маски по имени «Вицин» // Советский экран. — 1975. — № 1. — С. 14—15.
  • Дёмин В. Георгий Вицин // Актёры советского кино / Сост. Лындина Э․. — М.: Искусство, 1976. — Т. 12. — С. 5—19. — 207 с.
  • Фёдоров А.В. Тысяча и один самый кассовый советский фильм: мнения кинокритиков и зрителей. — М.: ОД «Информация для всех», 2021. — С. 488—489. — 1134 с.
  • Неисправимый лгун (1973) - смотреть или скачать на сайте ВидеоБум