Անմահը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմահը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորՄիխայիլ Ալդաշին
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով և Յուլյա Ռութբերգ
ԵրաժշտությունԱլեքսանդր Գուսև
ՕպերատորՄիխայիլ Ալդաշին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2012
ԱռաջադրումQ21194552?
Պարգևներ

«Անմահը» (ռուս.՝ Бессмертный), ռուսական մուլտֆիլմ, ստեղծվել է «Պիլոտ» ստուդիայում 2012 թվականին։ «Գունագեղ քարերի սարը» շարքից է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ստեղծվել է թաթերի «Անմահ մարդը» հեքիաթի մոտիվներով։ Նման սյուժե գոյություն ունի նաև վրացական և հունգարական բանահյուսության մեջ։ Հեքիաթի վրացական տարբերակն անվանվում է «Հողն իրենն է պահանջում», իսկ նույնատիպ հունգարական հեքիաթի վերնագիրն է «Արքայազնը, ով ուզում էր հավերժ ապրել»։

Մի ժամանակ ապրում էին երկու ընկեր` Նիսանը և Նեմուրումը։ Նիսանը ծանր հիվանդանում է և մահանում։ Դրանից հետո, Նեմուրումն առաջին անգամ լրջորեն մտածելով մահվան մասին, գնում է որոնելու մի երկիր, որտեղ ոչ ոք չի մահանում...

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր
սցենարիստ
բեմադրող նկարիչ
Միխայիլ Ալդաշին
անիմատոր Ալեքսեյ Միրոնով
տնօրեն Իգոր Գելաշվիլի
կոմպոզիտոր Ալեքսանդր Գուսև
հնչունային օպերատոր Օլեգ Զուև
դերերը կրկնօրինակել են Յուլյա Ռուտբերգ, Ալեքսանդր Լենկով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմն արժանացել է Սուզդալում կայացած անիմացիոն ֆիլմերի 18-րդ փառատոնի Գրան Պրի մրցանակին[1]։
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում 2012 թվականին դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր[2]։
  • 2014 թվականին առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
  • Ստացել է Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мультфильм «Бессмертный» получил гран-при фестиваля в Суздале | РИА Новости
  2. Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 2012 год Արխիվացված 2013-05-19 Wayback Machine
  3. «Российские критики назвали «Географ глобус пропил» лучшим фильмом года». РИА Новости. 4 февраля 2014. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]