Անհրաժեշտ արդյունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհրաժեշտ արդյունք, կենսամիջոցների ամբողջություն, որ բավարարում է նյութական արտադրության աշխատողների և նրանց ընտանիքի կենսական պահանջմունքները։ Կապիտալիստական հասարակարգում անհրաժեշտ արդյունք դրսևորվում է աշխատավարձի ձևով, որի մեծությունը որոշվում է աշխատուժ-ապրանքի արժեքի օրենքով և այդ ապրանքի առք ու վաճառքի շուկայական կոնկրետ պայմաններով։ Սոցիալիզմի պայմաններում ընդլայնվում են անհրաժեշտ արդյունքի սահմանները։ Անհրաժեշտ արդյունքը արտադրվում և օգտագործվում է անհատի, նրա ֆիզիկական ու հոգևոր կարողությունների բազմակողմանի զարգացման համար։

Անհրաժեշտ արդյունքը արտահայտվում է

  • բանվոր-ծառայողների աշխատավարձի
  • գյուղատնտեսական կոոպերատիվների աշխատողների դրամական ու բնամթերային եկամուտների
  • ինչպես նաև սպառման հասարակական ֆոնդերից և անձնական օժանդակ տնտեսություններից ստացվող եկամուտների ձևով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 425