Անկատար սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկատար սնկեր (լատ.՝ Fungi imperfecti), դեյտերոմիցետներ (լատ.՝ Deuteromycetes), միտոսպորային սնկեր, սնկերի տարասեռ խումբ, որն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է սեռական փուլը, կամ այն դեռ հայտնի չէ, կամ էլ հայտնի է, բայց էական դեր չի խաղում զարգացման ընթացքում։ Ֆիլոգենետիկորեն կապված է ասկոմիցետների և բազիդիոմիցետևերի տարբեր խմբերի հետ։ Հայտնի է 30-35 հզ. տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Վեգետատիվ մարմինը լավ զարգացած, ճյուղավորված միջնապատերով, հապլոիդ, բազմակորիզ բջիջներից կազմված միցելիում է, իսկ խմորասնկանման սնկերի տեսակների մոտ բողբոջող բջիջներ են։ Դեյտերոմիցետների անսեռ բազմացման ժամանակ առաջանում են կոնիդիակիր թելիկներ՝ կոնիդիումներով։ Միայնակ փնջերով կամ խիտ խրձերով (կորեմիումներ) դասավորված կոնիդիակիրները բնորոշ են հիֆոմիցետներին։ Ցելոմիցետների մոտ կոնիդիակիրները ձևավորվում են պտղամարմիններում՝ բարձիկներում կամ պիկնիդիումներում։ Որոշների մոտ սպորատվությունը լրիվ բացակայում է, և միցելիումն անպտուղ է։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված են բնության մեջ։ Հանդիպում են բոլոր էկոլոգիական միջավայրերում։ Շատերը վայրի և մշակովի բույսերի մակաբույծներ են (ֆուզարիում, ցերկոսպորա, վերտիցիլիում և այլ ցեղերի տեսակներ)՝ առաջացնելով դրանց բծավորություն, թառամում և այլ հիվանդություններ։ Սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգանական մնացորդների քայքայմանը և հողառաջացմանը։ Անկատար սնկերն առաջացնում են սննդամթերքի բորբոսնում և փտում, արտադրական նյութերի և արտադրանքի քայքայում, մարդկանց և կենդանիների մաշկի սնկային հիվանդություններ, խորը սնկախտեր և ալերգիա։ Որոշ հողային տեսակներ գիշատիչներ են։ Շատերը սինթեզում են կեևսբանական ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, օրգանական թթուներ, սնկային թույներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png