Անի (տաքդեղի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Անի», քաղցր տաքդեղի սորտ։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել են Ն. Ավետիկյանը, Զ. Խաչատուրովան և Բ. Ֆարսյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Տաքդեղի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անի» տաքդեղի արմատն առանցքային է։ Թուփը որոշիչ է, հավաք, միջին հզորության։ Տերևները սրածայր են։ Ծաղիկները՝ 1-ական, երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 60–100 օր հետո։ Պտուղը պրիզմայաձև է, կենսաբանական հասունացման փուլում՝ կարմիր, 80–100 գ միջին զանգվածով։ Ուշահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը տևում է 15–25 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 400–450 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։