Անի Ապրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Ապրահամյան
Ծնվել էօգոստոսի 15, 1958(1958-08-15) (65 տարեկան)
ԾննդավայրԼիբանան
ԿրթությունՔլարկի համալսարան (1980)[1] և Քլարկի համալսարան (1986)[1]
ԿոչումFrank M. Freimann Professor of Physics?[2]
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
ԱշխատավայրՆոտր Դամ համալսարան[1]
Կայքphysics.nd.edu/people/faculty/ani-aprahamian/

Անի Ապրահամյան (օգոստոսի 15, 1958(1958-08-15), Լիբանան), Ամերիյայում ապրող լիբանանհայ միջուկային ֆիզիկոս[3], Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր[4], Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի տնօրեն[5], ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Ապրահամյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 15-ին Լիբանանում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։ Նրա ծնողները ծնվել էին Բեյրութի փախստականների ճամբարներում։ Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 11 տարեկան էր և հաստատվել Մասաչուսեթսում։ Ծնողները եղել են դերձակ։

Անին մանկուց հետաքրքրվել է գիտությամբ, բայց սկզբում ցանկանում էր դեսպան դառնալ, սակայն Մասաչուսեթսի նահանգի Վուսթեր քաղաքի ավագ դպրոցի առաջնորդության խորհրդատուն համոզել է նրան զբաղվել գիտությամբ։

1980 թվականին ստացել է Քլարկի համալսարանի բակալավրի, իսկ 1986 թվականին՝ միջուկային քիմիայի դոկտորի կոչումներ[7]։

Lawrence Livermore ազգային լաբորատորիայի Միջուկային քիմիայի բաժնում կատարել է Հետդոկտորական հետազոտություն։

Հանդիսանում է ԱՄՆ-ի Սաութ-Բենդ քաղաքի Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր։ 27 տարի եղել է այդ համալսարանի միակ կին միջուկային ֆիզիկոս։ 2001-2006 թվականներին եղել է Նոթր Դամի համալսարանի միջուկային գիտության լաբորատորիայի տնօրենը, 2003-2006 թվականներին նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նախագահը։

Հանդիսանում է նաև մի քանի երկրների գիտական կազմակերպությունների և միությունների անդամ՝ Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա[8]։

Համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնային կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի և նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության և տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի և միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ տարբեր գիտական հանձնաժողովների անդամ է։

Միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության ոլորտում ունի մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ։ Տարբեր լաբորատորիայում Ապրահամյանը ղեկավարել է իր 20 ֆիզիկոսների թիմի հետազոտությունը միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջև։ Ծառայել է ԱՄՆ-ի և միջուկային գիտության միջազգային կոմիտեներում։

2006-2008 թվականներին եղել է Վաշինգտոնի Գիտության ազգային հիմնադրամի Միջուկային ֆիզիկայի մասնիկների և միջուկային աստղաֆիզիկայի ծրագրերի տնօրեն։

2019 թվականի վերջի դրությամբ տարբեր գիտաժողովներում մոտ 200 ելույթի հեղինակ է։ Ունի մոտ նույնքան գիտական հրապարակումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://physics.nd.edu/people/faculty/ani-aprahamian/
  2. https://web.archive.org/web/20200221123938/https://womenlead2016.nd.edu/ani-aprahamian/
  3. WOMEN LEAD, ANI APRAHAMIAN
  4. Dame, Marketing Communications: Web | University of Notre. «Ani Aprahamian». Department of Physics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Head of Armenia’s National Science Lab Aprahamian to Speak at MIT։
  6. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Անի Ապրահամյան. Պետք է «բացվենք» ու գիտությունը գրավիչ դարձնենք». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]