Անժելո Դուրգարյան
Անժելո Դուրգարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1928[1] (96 տարեկան) Գանձա, Վրաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1974) |
Երեխա(ներ) | Նարինե Դուրգարյան Ռուզան Դուրգարյան |
Անժելո Հակոբի Դուրգարյան (փետրվարի 15, 1928[1], Գանձա, Վրաստան), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։
Պրոֆեսոր, ֆիզիկոս Արշակ Դուրգարյանի եղբայրը։ Կինը Ռիմա Առաքելյանն է՝ քիմիական գիտությունների թեկնածու, երեխաները՝ քիմիական գիտությունների դոկտոր Նարինե Դուրգարյանը[2] և բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուզան Դուրգարյանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և աշխատանքի է անցել համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում։
Հայտնաբերել է քլորօքսիրանների փոխարկման 15 նոր ռեակցիաներ։ Զբաղվել է իոնական պոլիմերման և համապոլիմերման հարցերով։ Բացահայտել է կատիոնային համապոլիմերման ռեակցիայի նոր ակտ՝ ակտիվ կենտրոնի ծայրային միավորի տեղակալման ռեակցիան՝ համամոնոմերի և լուծիչի մոլեկուլներով։ Մշակել է օրգանական ցիկլային միացությունների անվանակարգման սկզբունքներ, սինթեզել նոր բարձր կիսահաղորդիչ, իոնափոխանակիչ, կոմպլեքսագոյացնող հատկություններ ունեցող պոլիմերներ[3]։
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дургарян А.А., Аракелян Р. А., Дургарян Н. А., Наапетян Н. Р. Синтез поли(азо-п-фениленимино-п-фенилена) и его N-ацетилпроизводного // Хим. Ж. Арм., 2012, т. 65, с. 118-125.
- Durgaryan A.H., Arakelyan R.H., Durgaryan N.A., Matinyan E.E. Synthesis, characte¬ri¬za-tion and electrical properties of poly(azophenyleneazo-2,4-diaminо-1,5-phenylenes) // J. Polymers, 2014, v. 2014, p. 1-6.
- Дургарян А.А., Аракелян Р.А., Дургарян Н.А., Матинян Э.Э. Синтез и иссле¬до¬ваниe полимера содержащего ди- и триазенил-п-фениленовые группы // ЖОX, 2014, т. 84, вып. 5, с. 768-772.
- Дургарян А.А., Аракелян Р.А., Дургарян Н.А. Реакция окислительной полимеризации п-фенилендиамина // ЖОХ, 2014, т.84, вып. 6, с. 912-217.
- Durgaryan A.H., Arakelyan R.H., Durgaryan N.A. Oxidative polymerization of p-phenylenediamine // Russian Journal of General Chemistry, 2014
- Դուրգարյան Ա.Հ., Դուրգարյան Ն.Ա., Առաքելըան Ռ.Հ., Մարտիկյան Ն.Շ., 1,4-քինոնդիմինների սինթեզի եղանակ; Արտոնագիր No 2849 A.
- Durgaryan A.H., Arakelyan R.H., Durgaryan N.A. Synthesis of polymers containing polyaniline fragments linked by 1,4-benzoquinone groups //Russian Journal of General Chemistry, 2017
- Durgaryan A.H., Arakelyan R.H., Durgaryan N.A. New syntheses of N,N′-diaryl-substituted quinone diimines: I. Synthesis of N,N′-bis(4-aminophenyl)-1,4-benzoquinone diimine //Russian Journal of General Chemistry, 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4398
- ↑ Նարինե Դուրգարյանի մասին ԵՊՀ կայքում(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|