Անդրկովկաս և Արարատ
Անդրկովկաս և Արարատ անգլ.՝ Transcaucasia and Ararat, being notes of a vacation tour in the autumn of 1876 | |
---|---|
Ենթավերնագիր | 1876 թ. աշնանը ուղևորության ընթացքում արված նոթեր |
Հեղինակ | Ջեյմս Բրայս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 526 |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | 1896 |
OCLC | 683110 |
Թվային տարբերակ | archive.org կայքում |
Անդրկովկաս և Արարատ լրիվ Անդրկովկաս և Արարատ. 1876 թ աշնանը ուղևորության ընթացքում արված նոթեր (անգլ.՝ Transcaucasia and Ararat, being notes of a vacation tour in the autumn of 1876), Ջեյմս Վիսկոնտ Բրայսի 1876 թվականին հրատարակած գիրքն է։ Նյութը հարուստ է ազգագրական, ժողովրդագրական և աշխարհագրական տվյալներով, ներազգային հարաբերությունների վերլուծություններով, ամենօրյա կյանքի պատումներով։ Գրքում շատ կարևոր հատված է նվիրված հայերին և Հայկական հարցին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1877 թվականի սեպտեմբերին, նոյեմբերին լույս է տեսել գրքի երկրորդ հրատարակությունը։ Երրորդ անգամ գիրքը վերահրատարակվել է 1878 թվականին, սակայն ամենակարևորը չորրորդ՝ 1896 թվականի հրատարակությունն էր, որտեղ հեղինակը կարևոր լրացումներ է արել։ Գիրքն ի սկզբանե բաղկացած է եղել 11 գլուխներից, իսկ վերջին վերահրատարակության ժամանակ ավելացվել է 12-րդ գլուխը (Հայկական հարցը քսան տարիները։ անգլ.՝ Twenty Years of the Armenian Question (pp. 445-526)), որը նվիրված է հայկական հարցին։