Ջեյմս Բրայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Վիսկոնտ Բրայսից)
Ջեյմս Բրայս
անգլ.՝ James Bryce, 1st Viscount Bryce
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1838(1838-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲելֆասթ[4]
Մահացել էհունվարի 22, 1922(1922-01-22)[2][3][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրSidmouth, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳլազգոյի համալսարան, Երրորդության քոլեջ և Belfast Royal Academy?
ԿոչումRegius Professor of Civil Law?
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, legal counselor, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, պետական գործիչ, գրող, իրավաբան և բարիսթեր
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան և Ֆորին oֆիս (արտաքին գերատեսչություն)[6]
ԱմուսինElizabeth, Viscountess Bryce?
Ծնողներհայր՝ James Bryce?[3], մայր՝ Margaret Young?[3]
Զբաղեցրած պաշտոններԻռլանդիայի գլխավոր քարտուղար, Լանքասթերի դքսության կանցլեր, Privy Council of the United Kingdom?, Առևտրի բաժնի նախագահ, Parliamentary Under-Secretary of State for Foreign Affairs?, նախագահ, Իռլանդիայի գաղտնի խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, ՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, ՄԻացյալ Թագավորության 24-րդ պառլամենտի անդամ, member of the 23rd Parliament of the United Kingdom?, Մեծ Բրիտանիայի 22-րդ գումարման պատգամավոր, ambassador of the United Kingdom of Great Britain and Ireland to the United States? և Լորդերի պալատի անդամ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Privy Council of the United Kingdom?, Գիտության բրիտանական ասոցիացիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ստորագրություն
Изображение автографа
 James Bryce, 1st Viscount Bryce Վիքիպահեստում

Ջեյմս Վիսկոնտ Բրայս (անգլ.՝ Bryce James, մայիսի 10, 1838(1838-05-10)[1][2][3][…], Բելֆասթ[4] - հունվարի 22, 1922(1922-01-22)[2][3][5][…], Sidmouth, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), դերկոմս, անգլիական պետական, հասարակական-քաղաքական գործիչ, Բրիտանիայի ակադեմիայի անդամ, իրավաբան, պատմաբան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1914)։ Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում. արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան։ 1876 թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը ճանապարհորդել է Ռուսաստանով Կովկաս ու Հայաստան, ապա եղել Օսմանյան կայսրությունում (բարձրացել է Արարատի գագաթը)։ Տպավորություններն ամփոփել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877)։ Նա ի սկզբանե նպատակ չի ունեցել գրքի վերածելու իր նոթագրությունները, սակայն հետագայում երկու հիմնական պատճառ է մատնանշում, որորնցից ելնելով տպագրել է գիրքը։ Առաջինը 1877-1878 թվականներին պատերազմն էր այն երկրների միջև, որտեղ եղել էր ճամփորդելիս, և երկրորդը՝ Արարատ լեռն էր, որի մասին լսել էին բոլորը, սակայն շատ քիչ էր գրված[8]։ 1880 թվականին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանդնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ), 1893 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան։ 1894 թվականի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում։ Բրայսը առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915 թվականի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը։ 1916 թվականին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը։ Հայերի պաշտպանությամբ Բ. հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով։ Մասնավորապես 1920 թվականի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Երևանի Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ նրբանցքը անվանակոչվել է Ջեյմս Բրայսի փողոց[9][10]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Flora of the Island of Aran, 1859
  • The Holy Roman Empire, 1864
  • Report on the Condition of Education in Lancashire, 1867
  • The Trade Marks Registration Act, with Introduction and Notes on Trade Mark Law, 1877
  • Transcaucasia and Ararat, 1877
  • The American Commonwealth, 1888
  • Impressions of South Africa, 1897
  • Studies in History and Jurisprudence, 1901
  • Studies in Contemporary Biography, 1903
  • The Hindrances to Good Citizenship, 1909
  • South America: Observations and Impressions, 1912
  • University and Historical Addresses, 1913
  • Essays and Addresses on War, June 1918
  • Modern Democracies, 1921

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բրայս, 1893
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 555