Անդրեյ Աշչև (ռուս.՝ Андрей Викторович Ащев, մայիսի 10, 1983(1983-05-10), Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսվոլեյբոլիստ, Կազանի «Զենիթ» թիմի[1][2] և Ռուսաստանի հավաքականի կենտրոնական մեկուսացնող։ Միջազգային կարգի սպորտի վարպետ[3]։ Բացի «Զենիթ»-ից, հանդես է եկել Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող այլ թիմերում ևս («Լուժնիկի», «Լուչ», «Ֆակել», Նովոսիբիրսկի «Լոկոմոտիվ», Կրասնոդարի «Դինամո») և նվաճել է ՌԴ չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի ու այլ տիտղոսներ։
Չեմպիոնների համաշխարհային գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր (2013)
Եվրոպայի պատանիների չեմպիոն (միաժամանակ ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող[4] 2001)
Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքական թիմի կազմում Անդրեյ Աշչևը մասնակցել է նաև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և գրավել չորրորդ տեղը։
↑«Андрей Ащев — в «Зените»». Официальный сайт ВК «Зенит». 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.