Անդրեաս Արծկեացի Պարոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Արծկեացի Պարոտներ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ և երգիչ

Անդրեաս Արծկեացի Պարոտներ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ տաղերգու։ Ենթադրվում է, որ ապրել է XVII դարում։

Հայտնի է նրա 4 տաղը։ Երգել է գարնան, վայելքի բերկրանքը («Տաղ վարդի և պլպալի...», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 2339, «Տաղ սեղանոյ և ուրախութեան», ձեռագիր № 3751): Նրա երգերում արտացոլվել են նաև հայ ժողովրդի հինավուրց ցավի՝ պանդխտության վիշտն ու տառապանքը («Տաղ ղարիպի», ձեռագիր № 2339, «Տաղ ի վերայ ղարիպի...», ձեռագիր № 8274, նաև Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 412):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 393